Մնալը կենաց-մահու խնդիր էր. Թել Աբյադից Հալեպ հասած հայերը պատմել են թուրքական ներխուժման մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Թել Աբյադ բնակավայրից Հալեպ հասած հայերը պատմել են Թուրքական ռազմական գործողություններից հետո այդ շրջանում եղած իրավիճակի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ Հալեպի «Գանձասար» պարբերականը զրուցել է Հալեպ հասած Սարգիս Նազարյանի եւ Վանէս Քեչէրյանի հետ: Նրանք Թել Աբյադում էին աշխատանքի նպատակով:

«Նախքան պատերազմը մեր գործը շատ լավ էր: Աշխատում էինք, մեր արդար վաստակն էինք վայելում: Երբ օրեր առաջ թուրքական հարձակումը սկսվեց, կրակ տեղաց Թել Աբյադի ուղղությամբ: Թուրքական զինված ուժերն օդային, ցամաքային ճանապարհով սկսեցին կրակել Թել Աբյադի և հարակից գյուղերի ուղղությամբ: Այդտեղ մնալը կենաց-մահու խնդիր էր, չէինք կարող մնալ: Ամեն բան թողեցինք և դուրս եկանք: Այդ ժամանակ դժոխային գիշեր անցկացրեցինք: Թուրքական սահմանի մոտ Սիրիայի հյուսիսարևելյան գյուղերը բուռն հրթիռակոծման ենթարկվեցին»,-ասել է Վանէս Քեչէրյանը:

Սարգիս Նազարյանը նշել էր, որ Հալեպում իրենց շատ լավ են դիմավորել:

«Հիմա իրավիճակն անորոշ է, սպասման մեջ ենք»,- ասել է Նազարյանը:

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան ներխուժել է Սիրիայի տարածք: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ թուրքական զորքերն սկսել են Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ:

Հայերեն English Русский

Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ

Ադրբեջանցի զինծառայողը ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել․ Փաշինյան

Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 12-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Իրանը մտադիր է փակել Հորմուզի նեղուցով նավագնացության «անօրինական երթուղիները»

Էրդողանը և Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու Սև ծովում նավագնացության անվտանգությունը

Կրեմլը մեկնաբանել է Մակրոնի խոսքերը ֆրանսիական միջուկային հրթիռի փորձարկման վերաբերյալ

Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանին 270 մլն եվրոյի վարկ կտրամադրի

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխան

Մոդին նշել է կառավարության ղեկավարի պաշտոնում իր գործունեության 25-ամյակը

«ՈւսանողականFest»-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակում