Տնտեսություն

Սինգապուրի և ՀՀ-ի միջև կնքվեց Ծառայությունների, առևտրի ու ներդրումների մասին համաձայնագիր

1 րոպեի ընթերցում

 Սինգապուրի և ՀՀ-ի միջև կնքվեց Ծառայությունների, առևտրի ու ներդրումների մասին համաձայնագիր

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի միջև ստորագրվեց ծառայությունների, առևտրի ու ներդրումների մասին համաձայնագիր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համաձայնագիրը ստորագրվեց հոկտեմբերի 1-ին, Երևանում Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստից հետո: Համաձայնագիրը հայկական կողմից ստորագրեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Սեպտեմբերի 29-ին Հայաստանի և Սինգապուրի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Լի Սյեն Լունը երկկողմ հանդիպմանը վստահություն են հայտնել, որ Ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին երկկողմ համաձայնագիրը նոր թափ կհաղորդեն երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ու այդ ուղղությամբ առկա մեծ ներուժի իրացմանը:

Հոկտեմբերի 1-ին Երևանում Սինգապուրի և Եվրասիական տնտեսական միության միջև էլ կնքվեց ազատ առևտրի համաձայնագիրը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում