Տնտեսություն

Մոլդովայի նախագահը ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև ազատ առևտրի մեծ գոտու ստեղծման հույս հայտնեց

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը հույս ունի, որ վաղ թե ուշ ազատ առևտրի մեծ գոտի ստեղծելու բանակցություններ կսկսվեն Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Դոդոնն ասաց հոկտեմբերի 1-ին Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում:

«Մոլդովայի համար նոր ինտեգրացիոն ծրագրերում մասնակցելը առաջնահերթություն է: Մոլդովան հետաքրքիր փորձ ունի, որը կարող է օգտակար լինել ԵԱՏՄ անդամների համար: Արդեն հինգ տարի է՝ մենք ներդրել ենք ազատ առևտրի համաձայնագիրը ԵՄ երկրների հետ, միաժամանակ այդպիսի համաձայնագիր ունենալով ԱՊՀ երկրների, Բալկանյան երկրների և Թուրքիայի հետ: Հույս ունենք, որ վաղ թե ուշ կսկսեն բանակցությունները ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև՝ միջազգային այս երկու խոշոր կառույցների ազատ առևտրի մեծ գոտի ստեղծելու համար»,- ասաց Դոդոնը:

Մոլդովայի Հանրապետության նախագահը նշեց, որ իրենք պատրաստ են ԵԱՏՄ անդամ երկրների հետ կիսվել ինտեգրացիոն գործընթացների իրենց ոչ պարզ, բայց արժեքավոր փորձով:

Մոլդովան շահագրգիռ է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ունենալ մշտական ներկայացուցիչ՝ սերտ շփումների և առաջին ձեռքից ինֆորմացիայի ստացման համար: Մոլդովան գիտի՝ ինչ առաջարկել՝ ԵԱՏՄ շուկային: Քիշնևը սպասում է հյուրերի Եվրասիական տնտեսական միությունից և հանձնաժողովից:

ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստին մասնակցել են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Ընդլայնված կազմով նիստին՝ հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով մասնակցում են նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նիստին ներկա է՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար:

Ընդլայնված կազմով նիստում կքննարկվի ԵԱՏՄ 2018թ. բյուջեի կատարողականը, ԵԱՏՄ 2020թ. բյուջեն, ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի կազմավորման հայեցակարգը, ԵԱՏՄ ներքին մի շարք փոփոխություններ և Բարձրագույն խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը:

2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահում էՀայաստանը:

Հայերեն English Français Русский

«Սիմֆոնիկ ռոք՝ հանուն երեխաների առողջության» համերգի հասույթն աննախադեպ 45 մլն դրամ է

ԱՄՆ նախագահը մեկ տարով երկարաձգել է ռուսական նավերի՝ ամերիկյան նավահանգիստներ մտնելու արգելքը

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ԵԽ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի անդամներին

Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը պաշտոնական այցով գտնվում է Սլովակիայում

Երևանի քաղաքապետը հանդիպել է Անաստաս Միկոյան 64 շենքի բնակիչների և սնանկ ճանաչված կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ հանձնաժողովի անդամները GRETA-ի փորձագետների հետ քննարկել են թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության հարցեր

ՊԵԿ-ի էլեկտրոնային կառավարման համակարգերի աշխատանքը վերականգնվել է, ապրիլի 24-ին և 25-ին հնարավոր են դրանցից օգտվելու որոշակի սահմանափակումներ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը հանդիպել է Heritage հիմնադրամի պատվիրակությանը

Իրանն ու Տաջիկստանը մտադիր են ուժեղացնել պաշտպանական և ռազմական համագործակցությունը

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել չինական նավթավերամշակման գործարանի նկատմամբ՝ իրանական նավթ գնելու համար