Երևանում մեկնարկում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը. Փաշինյանը դիմավորում է երկրների ղեկավարներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկում է Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմավորում է նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած երկրների ղեկավարներին: Արարողակարգային դիմավորումից, լուսանկարվելուց հետո, պետությունների առաջնորդները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը Բաղրամյան 26-ում պատրաստվում են նիստի նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներին:

Նիստի օրակարգում ընդգրկված է 16 հարց, որոնցից 3-ը կքննարկվի նեղ կազմով, 13-ը՝ ընդլայնված կազմով նիստի ընթացքում:

ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Ընդլայնված կազմով նիստին՝ հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով կմասնակցեն նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նիստին կմասնակցի՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար:

ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստի ընթացքում կքննարկվեն Եվրասիական տնտեսական ֆորումին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահությանն ու անձնակազմին, ԵԱՏՄ անդամ երկրներ ներկրվող ապրանքների մաքսատուրքերին առնչվող հարցերը:

Ընդլայնված կազմով նիստում կքննարկվի ԵԱՏՄ 2018թ. բյուջեի կատարողականը, ԵԱՏՄ 2020թ. բյուջեն, ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի կազմավորման հայեցակարգը, ԵԱՏՄ ներքին մի շարք փոփոխություններ և Բարձրագույն խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը:

2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը:

Հայերեն العربية English Русский

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres