Գիտություն

Մեծ հաջողություն Է ձեռք բերվել ամենաահավոր քաղցկեղային ուռուցքներից մեկի՝ մելանոմայի բուժման գործում

3 րոպեի ընթերցում

Մեծ հաջողություն Է ձեռք բերվել ամենաահավոր քաղցկեղային ուռուցքներից մեկի՝ մելանոմայի բուժման գործում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ հաջողություն Է ձեռք բերվել ամենաահավոր քաղցկեղային ուռուցքներից մեկի՝ մելանոմայի բուժման գործում: Տասը տարի առաջ 20 պացիենտներից, որոնց ուշ փուլի մելանոմա Էր ախտորոշված, միայն մեկն Էր հինգ տարի ողջ մնում: Մեծամասնությունը մահանում Էր ախտորոշումից հետո մի քանի ամսվա ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Այժմ, բրիտանացի բժիշկների տվյալներով՝ այս ախտորոշմամբ պացիենտների 52 տոկոսը առնվազն հինգ տարի ապրելու շանս ունի:

Մելանոման Մեծ Բրիտանիայում տարածվածությամբ քաղցկեղի հինգերորդ տեսակն Է: Դրանից մահանում Է տարեկան շուրջ 2300 մարդ:

Եթե ախտորոշումը կատարվում Է հիվանդության վաղ փուլում, ապրելու շանսերը մեծ են: Սակայն եթե մինչեւ հայտնաբերման պահը քաղցկեղն սկսել Է ագրեսիվորեն տարածվել պացիենտի օրգանիզմում եւ մետաստազներ առաջացրել, մահը վրա Է հասել ախտորոշումից հետո 6-9 ամսվա ընթացքում: «Անցյալում մետաստազների վերածվող մելանոման համարվում Էր անբուժելի հիվանդություն,-ասում Է պրոֆեսոր Ջեյմս Լարկինը՝ Ռոյալ Մարսդեն բժշկական վարչության կոնսուլտանտը:-Ուռուցքաբանները մելանոման համարում Էին քաղցկեղի հատուկ տեսակ, որը հնարավոր չԷր բուժել մետաստազների առաջացման փուլում»: Կլինիկական փորձարկումներին, որոնք հինգ տարի անցկացվել են բրիտանական հիվանդանոցներում, մասնակցել Է 945 պացիենտ՝ չորրորդ փուլ մելանոմայով: Նրանց մեկ երրորդն ստացել Է նիվոլումաբ, երրորդ մասը՝ իպիլիմումաբ, եւս մեկ երրորդն ստացել Է երկու դեղամիջոցը միասին: Հինգ տարի անց բժիշկները հետազոտել են պացիենտների ապրելունակությունը:

Պարզվել Է, որ ողջ Է մնացել՝ իպիլիմումաբ ստացած հիվանդների 26 տոկոսը, նիվոլումաբ ստացածների 44 տոկոսը, այս եւ մյուս պատրաստուկն ստացած հիվանդների 52 տոկոսը:

«Մենք ցնցված Էինք այսչափ կարճ ժամանակաընթացքում այսքան արագ առաջընթացից,-պատմում Է պրոֆեսոր Լարկինը:-Խոսքը քաղցկեղի այս տեսակի բուժման գործում ամենաանսովոր տրանսֆորմացիայի մասին Է, հիվանդություն, որը մինչ այդ համարվում Էր ամենադժվար բուժվող ուռուցքային հիվանդությունը»:

Կլինիկական փորձարկումների արդյունքները զեկուցվել են Բժշկական ուռուցքաբանության եվրոպական ընկերության նիստում եւ հրապարակվել New England Journal of Medicine հանդեսում: Այդ կլինիկական փորձարկման արդյունքները հանգեցրել են այն բանին, որ նոր իմունային պատրաստուկները սկսում են կիրառվել ամբողջ աշխարհում: Մեծ Բրիտանիայի առողջապահության պետական ծառայությունն անսովոր արագ Է հավանություն տվել նոր պատրաստուկների կիրառմանը: Այժմ դրանցով բուժում են նաեւ քաղցկեղի այլ տեսակները՝ թոքերի եւ երիկամների:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում