Սինգապուրի և ԵԱՏՄ-ի միջև համաձայնագիրը նոր հնարավորություն կստեղծի բիզնեսի համար. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սինգապուրի և Եվրասիական տնտեսական միության միջև ստորագրվելիք ազատ առևտրի գոտու համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի բիզնեսի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետը:

«Այս համաձայանգիրը այն մասին է, որ նոր հնարավորություններ ու պայմաններ են ստեղծվում բիզնեսի համար՝ ներդրումների ու առևտուրի առումով: Նմանօրինակ այցերը միջոց են փոխադարձ մեր ներդրողների ուշադրությունը հրավիրել Սինգապուրում և Հայաստանում գործունեություն ծավալելու վրա: Կարծում եմ, որ ՀՀ-ն շատ բան ունի առաջարկելու Սինգապուրին, և Սինգապուրը շատ բան ունի առաջարկելու Հայաստանին: Արտահանման մեծ հնարավորություններ կան: Մենք ամեն ինչ անում ենք ուշադրություն հրավիրելու համար, մենք չենք կարող բիզնեսմենին պարտադրել ներդրում անել ինչ-որ տեղ, մենք կարող ենք անել առավելագույնը, որ ներդրումները լինեն ձեռնտու»,- ասաց Փաշինյանը:

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը նշեց, որ երկու ամիս առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սինգապուր էականորեն նպաստեց համաձայնագրի կնքմանը:

«ՀՀ-ն շատ առումներով խթան է հանդիսացել, որ ստորագրվի այդ համաձայնագիրը: Այն կնվազեցնի առևտրի սակագնային խոչընդոտները: Այս պահի դրությամբ՝ ՀՀ-ի ու Սինգապուրի միջև շրջանառության ծավալը փոքր է: Մասամբ դա պատմական պատճառ ունի, որովհետև նախկինում մեծ շփում չենք ունեցել: Ես հուսով եմ, որ երբ ծավալներն ավելանան, կապերը կշատանան, և դա մեզ հնարավորություն կտա ավելին անել միասին»,- ընդգծեց Սինգապուրի վարչապետը:

ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտու համաձայնագիրը կստորագրվի հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում:

Հայերեն العربية English Русский

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի

Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում

Պուտինը և Ուիթքոֆն ավարտել են հանդիպումը

Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ

Թուրքիան, Կատարը, Ինդոնեզիան և Պակիստանը պաշտպանական համագործակցության հուշագիր են ստորագրել