Զոհրաբ Մնացականյանը եռակողմ հանդիպում է ունեցել Կիպրոսի և Հունաստանի ԱԳ նախարարների հետ

2 րոպեի ընթերցում

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում սեպտեմբերի 25-ին՝ ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում տեղի ունեցավ եռակողմ հանդիպում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի և Հունաստանի ԱԳ նախարար Նիկոլաոս Դենդիասի միջև:

Ինչպես«Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից,արտգործնախարարներն ընդգծեցին, որ այս եռակողմ հանդիպումը ևս մեկ լավ առիթ է քննարկելու օրակարգային հարցերի լայն շրջանակ և նախանշել Կիպրոս-Հայաստան-Հունաստան եռակողմ գործընկերության հետագա շրջանակները: Կողմերը վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ երկխոսության և համագործակցության շնորհիվ հասնելու պատմական ամուր կապերով միահյուսված երեք ժողովուրդների ընդհանուր նպատակների և նախաձեռնությունների կյանքի կոչմանը: Այս համատեքստում նախարարները նախանշեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փորձի փոխանակման ծրագրերի իրականացման և համագործակցության նոր ոլորտների բացահայտման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը:

Այս ուղղությամբ կողմերը կարևորեցին գալիք տարի Երևանում նախատեսված Կիպրոս-Հայաստան-Հունաստան ձևաչափով գագաթաժողովը և նախանշեցին վերջինիս նախապատրաստման աշխատանքները։

Երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին միջազգային և տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցեր։

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ Կիպրոսի և Հունաստանի արտգործնախարարները վերահաստատեցին իրենց երկրների աջակցությունը Հայաստանին ամրապնդելու ԵՄ հետ հարաբերությունները, ինչպես Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, այնպես էլ Արևելյան գործընկերության շրջանակներում: Այս առնչությամբ Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը՝ որպես կարևոր գործիք մարդկանց միջև շփումների և կապերի խթանման գործում:

Հայերեն العربية English Français Русский

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո