Փաստ մեկնաբանությամբ

Փաշինյանի լոսանջելեսյան մեսիջները համահայկականության սկզբունքի գործնական դրսևորումն են

5 րոպեի ընթերցում

Փաշինյանի լոսանջելեսյան մեսիջները համահայկականության սկզբունքի գործնական դրսևորումն են

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած դեսպանահավաքի ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հռչակեց ՀՀ արտաքին քաղաքականության երեք հիմնարար սկզբունքները, որոնցից մեկը համահայկականությունն է։ Գաղափարը կար նաև նախկինում՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության տեսքով։ Հատկանշական է, որ վերջին ամիսներին ևս ականատես ենք եղել համահայկականության սկզբունքի որոշ գործնական դրսևորումների, ինչպիսիք են Հայաստանի և Արցախի Ազգային անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքը և այլն։

Ազգային միասնության ամրապնդման տեսանկյունից բավական կարևոր նախաձեռնություն է ՀՀ վարչապետի հանդիպումները հայկական համայնքների հետ և համահայկական օրակարգի գերակայությունների հստակեցմանն ուղղված քննարկումները: Այդպիսի հանդիպումներ են եղել Իրանում, Գերմանիայում, Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում:

Նմանատիպ կարևոր նախաձեռնություն կարելի է համարել նաև վարչապետ Փաշինյանի՝ Կալիֆորնիա կատարած այցը, որտեղ կենտրոնացած է հայկական ամենախոշոր համայնքներից մեկը՝ տարբեր աղբյուրների համաձայն՝ մոտ 800 հազարից 1 միլիոն։ Այցի շրջանակներում տեղի ունեցավ նաև համայնքի պատմության մեջ աննախադեպ միջոցառում՝ Գրանդ Փարկի հանրահավաքը, որի մասնակիցների թիվն, ըստ տարբեր աղբյուրների, հասնում էր 18-20 հազարի:

Հանրահավաքի և հայկական համայնքի կառույցների ու ավանդական կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում ՀՀ վարչապետի կողմից հնչեցին կարևոր մեսիջներ, որոնք ուղղված էին համահայկականության սկզբունքի կյանքի կոչմանը: Այս սկզբունքի հիմնական խնդիրն է հասնել օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով հայության շրջանում առաջացած արհեստական բաժանարար գծերի վերացման, ինչպես նաև ազգային ներուժի բացահայտման և դրա արդյունավետ իրացման, Հայաստանի և Արցախի զարգացման գործի շուրջ հայության համախմբման։

Այս առումով առաջին հերթին կարևոր է Հայրենիք-Սփյուռք համագործակցության խթանման համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորումը։ Նման մթնոլորտի ստեղծման համար կարող է հիմք հանդիսանալ Թավշյա հեղափոխության ընթացքում և դրանից հետո սփյուռքահայության շրջանում առաջացած ոգևորությունը և հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, որը ոչ միայն մինչ օրս չի մարել, այլև շարունակում է աճել։ Հարաբերությունների զարգացման միջավայրի փոփոխությունը պետք է այդ հարաբերությունները նոր բովանդակությամբ լցնելու հնարավորություն ընձեռի։

Երկրորդ, անհրաժեշտ է փոխել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների տրամաբանությունը․ ՀՀ անկախացումից ի վեր՝ այդ հարաբերություններն ապրել են որոշակի էվոլյուցիա. անկախության առաջին տարիներին գերակա էր Հայաստանին հումանիտար օգնության տրամադրման խնդիրը, ավելի ուշ՝ զարգացման (ենթակառուցվածքային) ծրագրերի իրականացումը: Այժմ ժամանակն է, որ այդ համագործակցությունը բարձրանա որակապես այլ մակարդակ, մասնավորապես Սփյուռքը լայնորեն ներգրավվի Հայաստանի տնտեսական զարգացման գործում՝ առաջնորդվելով «հարստանալու և հարստացնելու» բանաձևով: Այս առումով պակաս կարևոր չէ նաև Սփյուռքի մասնակցության ապահովումը նաև Հայաստանի ներքին կյանքին. ներկայումս քննարկվում են տարբեր հայեցակարգեր, սակայն լիարժեք մասնակցության համար շատ կարևոր է հայկական Սփյուռքի ներկայացուցիչների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ընդունումը, Հայաստանում թեկուզ ժամանակավոր բնակության հաստատումը և այլն:

Այս համատեքստում առաջանում է ևս մեկ կարևոր օրակարգային հարց․ Հայաստանը և հայկականությունը սփյուռքահայության համար ավելի գրավիչ դարձնելու խնդիրը, այլ կերպ ասած՝ Հայաստանի և հայ լինելու բրենդավորումը։ Սա կարևոր է նաև Հայաստանից և հայկական Սփյուռքից հայերի արտագաղթի կանխման և հայկական ինքնության պահպանման ու զարգացման տեսանկյունից։

Ամփոփելով, նշենք, որ չափազանց կարևոր է, որ ՀՀ արտաքին քաղաքականության հռչակված համահայկականության սկզբունքի գործնական կիրառման համար մշակվի հստակ ճանապարհային քարտեզ, ստեղծվեն համապատասխան մեխանիզմներ և ձևաչափեր, որոնք թույլ կտան Սփյուռքի հետ հարաբերություններին հաղորդել նոր որակ՝ դրանք հասցնելով փոխլրացնող համագործակցության։

Վարդուհի Հարությունյան

Նման իրավիճակ ԱՄՆ-ում եղել է շատ հազվադեպ. քաղաքագետն անդրադարձել է ընտրական գործընթացին

Քաղաքականություն

Նման իրավիճակ ԱՄՆ-ում եղել է շատ հազվադեպ. քաղաքագետն անդրադարձել է ընտրական գործընթացին

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ  իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Վերլուծություն

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Արևմուտքը Վրաստանին չի վանի իրենից, այլ կշարունակի աշխատել նրա հետ. վրացագետը՝ տարածաշրջանային վերջին զարգացումների մասին

Վերլուծություն

Արևմուտքը Վրաստանին չի վանի իրենից, այլ կշարունակի աշխատել նրա հետ. վրացագետը՝ տարածաշրջանային վերջին զարգացումների մասին

Իրանագետը մեկնաբանել է Իրանի նորընտիր նախագահի առաջին արտաքին քաղաքական ուղերձները

Քաղաքականություն

Իրանագետը մեկնաբանել է Իրանի նորընտիր նախագահի առաջին արտաքին քաղաքական ուղերձները

Իրավիճակի բարդությունն այն է, որ Ֆրանսիայում կարող է հաստատվել երկիշխանություն. քաղաքագետի անդրադարձը

Քաղաքականություն

Իրավիճակի բարդությունն այն է, որ Ֆրանսիայում կարող է հաստատվել երկիշխանություն. քաղաքագետի անդրադարձը

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

Քաղաքականություն

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

Ինչով է պայմանավորված Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը․ մանրամասնում է արաբագետը

Քաղաքականություն

Ինչով է պայմանավորված Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը․ մանրամասնում է արաբագետը

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Եվրոպայում արդեն տեսանելի է աջ ազգայնական ուժերի հաղթարշավը․ քաղաքագետն անդրադարձել է ԵՄ խորհրդարանական ընտրություններին

Քաղաքականություն

Եվրոպայում արդեն տեսանելի է աջ ազգայնական ուժերի հաղթարշավը․ քաղաքագետն անդրադարձել է ԵՄ խորհրդարանական ընտրություններին

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում