ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում մեկնարկել է մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդի գործունեությունը

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միությունը (ԵՄ ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) տրամադրում են 16 միլիոն եվրո՝ աջակցություն «Ամբեր կապիտալ ԵՄ-Հայաստան ՓՄՁ մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամի» մեկնարկին: Հիմնադրամը ներգրավելու է ընդհանուր 70 միլիոն եվրո՝ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրություններում ներդրումներ կատարելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՎԶԵԲ-ի Հայաստանի գրասենյակից։

«Ֆոնդը կկառավարի «Ամբեր կապիտալ» միջազգային ներդրումային ընկերությունը, որը Հայաստանում ունի ներկայացուցչական գրասենյակ ու մասնագետների թիմ, որը հետամուտ կլինի վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների և լոգիստիկայի ոլորտներում դիվերսիֆիկացված ներդրումային պորտֆելի ստեղծմանը:

Մասնավոր բաժնեմասնակցային ներդրումների միջոցով Հիմնադրամը հետամուտ կլինի շահառու ՓՄՁ-ների մրցունակության բարձրացմանն, այդ թվում՝ կորպորատիվ կառավարման կատարելագործման և թափանցիկության բարձրացման միջոցով, ինչպես նաև նպաստելով նրանց միջազգայնացմանը:

Նախաձեռնությունը նաև ներառում է կարողությունների զարգացման խորհրդատվության տրամադրում տեղական ձեռնարկություններին ՎԶԵԲ-ի «Խորհրդատվություն փոքր բիզնեսներին» ծրագրի շրջանակներում՝ ՓՄՁ-ների ներդրումային պատրաստակամության բարձրացման և մրցունակության խթանման նպատակով:

«Եվրոպական միությունը Հայաստանի տնտեսական զարգացման և բարգավաճման հիմնական գործընկերն է»,- ասաց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան։ «ԵՄ-ն հպարտ է ավելացնել մի նոր նորարարական գործիք՝ Հայաստանում ՓՄՁ-ների զարգացման ողջ ներուժը գործարկելու, նոր աշխատատեղեր ստեղծելու և մարդկանց շոշափելի օգուտներ ապահովելու համար։ Մենք համոզված ենք, որ ԵՄ-Հայաստան ՓՄՁ մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամը կնպաստի Հայաստանում տնտեսական աճին և մրցունակության բարձրացմանը, կներգրավի օտարերկրյա ուղղակի ներդրումներ և կխթանի նորարարությունների հետագա զարգացումը՝ հայերի տաղանդի շնորհիվ»։

«ՀՀ կառավարությունը սկսել է կառուցել նորարարական և ներառական տնտեսություն, որում փոքր և միջին ձեռնարկությունները կարևոր դեր են խաղալու: Այս հիմնարար փոփոխությունների ընթացքում նորաստեղծ ԵՄ-Հայաստան ՓՄՁ մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդը էապես կնպաստի երկրի տնտեսական առաջընթացին՝ ստեղծելով նոր հնարավորություներ ձեռներեցների համար», - ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Ձեռնարկատիրության բնագավառում Հայաստանն ունի խոսուն պատմություն և ահռելի ներուժ։ Մենք ուրախ ենք աջակցելու այս մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամի մեկնարկին, որը կխթանի ՓՄՁ-ներին հասանելի ֆինանսավորման հնարավորությունների դիվերսիֆիկացումը։ Այս ծրագիրը կնպաստի նաև ներդրումային միջավայրի բարելավմանը և ընդհանուր տնտեսության դիվերսիֆիկացմանը։ Երախտապարտ ենք մեր վաղեմի գործընկերոջը՝ ԵՄ-ին, այս ծրագրին մեծապես աջակցելու համար», - ասաց ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Մատեո Պատրոնեն։

«Մենք շատ ոգևորված ենք լինելու այս նախաձեռնության մասնակիցը՝ Հայաստանում առաջին անգամ գործարկելով բաժնեմասնակցային ներդրումների հայեցակարգը: Ֆոնդը համատեղելու է լավագույնը երկու կարևորագույն աշխարհներից՝ բարձր մակարդակի ներդրողներ և ռազամավարական նշանակություն ունեցող կորպորատիվ հաճախորդներ՝ ստեղծելու ամուր և երկարաժամկետ գործընկերություն: Մենք նպատակ ունենք դառնալու փոփոխությունների գլխավոր շարժիչ ուժը՝ կորպորատիվ կառավարման լավագույն չափորոշիչների ներդրման, տեխնոլոգիական փոխակերպումների և կապիտալի շուկայի զարգացման միջոցով», - ասաց Ամբեր Կապիտալ Հայաստանի գլխավոր տնօրեն Անուշ Սիմոնյանը:

Եվրոպական միությունը Հայաստանի ֆինանսական օժանդակության խոշորագույն մատակարարն ու Հայաստանի բարեփոխման օրակարգի հիմնական գործընկերն է, որը յուրաքանչյուր շաբաթ միջինում 1 միլիոն եվրո է հատկացնում ավելի լավ կառավարման, ավելի ուժեղ տնտեսության, ավելի սերտ կապերի և մարդկային շփումների բնագավառներում։ Դրամաշնորհային ծրագրերի միջոցով տարեկան հատկացնելով 40 միլիոն եվրո՝ ԵՄ-ը հիմնական ընթացիկ պորտֆելով օժանդակում է կառավարության բարեփոխման օրակարգին, մասնավոր հատվածին, կրթական և տարածաշրջանային զարգացմանը։ Ավելին, 2014 թ. սկսած վարկերի և դրամաշնորհային ծրագրերի միջոցով ավելի քան 1 միլիարդ եվրո է ներդրվել էներգետիկայի, գյուղատնտեսության և տրանսպորտային ենթակառուցվածքների բնագավառում։

ՎԶԵԲ-ն առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է Հայաստանում, որն ակտիվ է տնտեսության բոլոր ոլորտներում։ 1992 թ. Հայաստանում իր գործունեությունն սկսելուց ի վեր ՎԶԵԲ-ը կատարել է 1.36 միլիարդ եվրոյի ներդրում ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտների 178 ծրագրում, ներդրումների 90 տոկոսը՝ մասնավոր հատվածում։

  • Ամբեր Կապիտալի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդը» նպաստելու է Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը՝ ստեղծելով առաջին բաժնեմասնակցային ֆոնդը Հայաստանում։
  • ԵՄ-ը ստանձնում է 11 միլիոն եվրոյի պարտավորություն՝ մասնակի երաշխավորման շեմի միջոցով, ինչը հնարավոր է դարձրել մասնավոր ներդրումներ ներգրավել ֆոնդ, և 4 միլիոն եվրո՝ հայաստանյան ՓՄՁ-ների համար մասնագիտական աջակցության ձեռքբերման համար։
  • ՎԶԵԲ-ը ստանձնում է մինչև 5 միլիոն եվրոյի պարտավորություն։
  • Ամբեր Կապիտալը ստանձնում է մինչև 5 միլիոն եվրոյի պարտավորություն։

Հիմնադրամը կապահովի ֆինանսավորում՝ հայաստանյան ՓՄՁ-ների մրցունակության ամրապնդման և միջազգային, մասնավորապես՝ եվրոպական շուկան հասանելի դարձնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում