Սպորտ

Ըմբիշ Կարապետ Չալյանը մեկնարկեց հաղթանակով աշխարհի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Կարապետ Չալյանը մեկնարկեց հաղթանակով աշխարհի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի վերջին անդամները մեկնարկեցին աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ղազախական Նուր-Սուլթան քաղաքում ընթացող աշխարհի վարկանիշային առաջնության 77 կգ քաշային կարգում Հայաստանից Կարապետ Չալյանը ուժերն էր չափում ճապոնացի Շոհեյ Յաբիկունիի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 4:2 հաշվով և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը պարտվեց հենց մեկնարկում` 7:0 հաշվով զիջելով Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլմուրադ Թասմուրադովին:

Աշխարհի ընթացիկ առաջնությունում Հայաստանը դեռևս նվաճել է մեկ մեդալ: Բրոնզե մեդալակիր է դարձել Սլավիկ Գալստյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում