Ոսկանյանը Ռումինիայի խորհրդարանին կոչ է արել ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ALDE կուսակցության պատգամավոր, Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը Ռումինիայի Պատգամավորների պալատի լիագումար նիստի ընթացքում կոչ է արել Խորհրդարանին Հայոց ցեղասպանությունը ճանաչող քաղաքական հայտարարություն ընդունել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Agerpres գործակալությունը, հայտարարությունն արվել է Ռումինիայում Հրեական պատմության և Հոլոքոստի ազգային թանգարանի հիմնադրման մասին օրենքի նախագծի քննարկումների ընթացքում: «Մենք միաձայն դիրքորոշում ունենք Հոլոքոստի դատապարտման հարցում: Խնդրում եմ Հայոց ցեղասպանության ճանաչումը ներառել Խորհրդարանի կուսակցությունների օրակարգում և քաղաքական հայտարարության մեջ: Սա այն թեման է, որից մինչ այժմ Ռումինիայի կուսակցությունները խուսափել են: Աշխարհում կան տասնյակ խորհրդարաններ, Եվրախորհրդարանը և եվրոպական բոլոր երկրների խորհրդարանները, որոնք հանդես են եկել այդպիսի հայտարարություններով` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը», - ասել է Ռումինիայի Հայոց Միության նախագահը:

Նա հայտարարել է, որ նման ծավալների ոչ մի ողբերգություն «մայրենի լեզու չունի»: «Երբ խոսում ենք նման ողբերգության մասին, մենք միաժամանակ խոսում ենք աշխարհի բոլոր ողբերգությունների մասին, և նման ոչ մի ողբերգություն «մայրենի լեզու» չունի: Հենց այս պատճառով է, որ կարծում եմ, թե Հոլոքոստի ճանաչումը պետք է համաչափորեն ուղեկցվի և Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքական մոտեցմամբ, որը, թեև, Ռումինիայում թանգարան չի ունենա, քանի որ այս Ցեղասպանությունը տեղի չի ունեցել Ռումինիայի տարածքում, այլ, ընդհակառակը, Ռումինիայի տարածքը դրախտ էր դարձել բոլոր նրանց համար, ովքեր փրկվել էին Ցեղասպանությունից, սակայն սա առաջ է բերում մարդկության բոլոր նման վնասվածքների հավասար բուժման մարտահրավերի գաղափարը», - ավելացրել է Ոսկանյանը:

Հայերեն English Français Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում