Տնտեսություն

Ամուլսարում կատարված աշխատանքները 10-20 անգամ բարձր գներով են ձևակերպված. Սերգեյ Բագրատյան

1 րոպեի ընթերցում

Ամուլսարում կատարված աշխատանքները 10-20 անգամ բարձր գներով են ձևակերպված. Սերգեյ Բագրատյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն առաջարկում է Ամուլսարը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած հաշվետվության ստուգման համար կազմել քննիչ հանձնաժողով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բագրատյանը հայտնեց սեպտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում:

«Այն թվերը, որ ներկայացված են Ամուլսարը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության հաշվետվություններում, մեր մասնագետների հաշվարկով խիստ չափազանցված են: Մենք հանդիպել ենք Ջերմուկի, Գնդևազի այն աշխատակիցներին, որոնք շինարարության ընթացքում այդ աշխատանքները իրականացրել են, և նրանք մեզ օգնելու են պարզելու, որ այդտեղ կատարված աշխատանքները 10-20 անգամ բարձր գներով են ձևակերպված, և մեր հայկական մասնագետների գնահատմամբ այդ աշխատանքները կազմում են ոչ ավելի, քան 20 մլն դոլար: Առաջարկում եմ հենց այսօր ձևավորենք քննիչ հանձնաժողով հանքարդյունաբերության խնդիրներն ուսումնասիրելու, այդ թվում նաև այդ ծախսային մասը ֆիքսելու, հասարակությանը ներկայացնելու նպատակով»,- ասաց Բագրատյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում