Հասարակական

Վալերիյ Օսիպյանը կրկին դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի հերթական հերթափոխին

1 րոպեի ընթերցում

Վալերիյ Օսիպյանը կրկին դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի հերթական հերթափոխին

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս հերթական անգամ տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական ծառայության հերթափոխը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը ողջունել է սահմանապահ ոստիկաններին և մաղթել բարի ծառայություն՝ հատուկ ընդգծելով, որ նրանք իրենց խիզախությամբ ու պատրաստակամությամբ լրացնում են համակարգի բացերը։

Ավանդույթի համաձայն մեկնելուց առաջ ոստիկանները երդվել են ու աղոթել: Օրհնության կարգին հաջորդել էր շարային երթը։

Հաջորդ օրը դիրքերից վերադարձան ոստիկանության զորքերի մեկ այլ զորամասի ծառայողները:

Վալերիյ Օսիպյանը նրանց շնորհակալություն էր հայտնել առաքելությունը պատվով իրականացնելու համար՝ շեշտելով, որ նրանց նվիրումն ու սրտացավությունը վարակիչ է։ Առաջին անգամ դիրքեր մեկնած ծառայողները պարգևատրվել էր պատվոգրերով: Հանդիսավոր արարողությունը եզրափակվել էր քայլերթով։ Վերջում Վալերիյ Օսիպյանը զրուցել էր ոստիկան-սահմանապահների ծնողների և հարազատների հետ՝ նրանց փոխանցելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհակալությունը՝ հայրենիքի նվիրյալ որդիներ դաստիարակելու համար։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում