Քաղաքականություն

Ադրբեջանը ՀԱՊԿ-ում դիտորդ կամ գործընկեր չի դառնալու. Ռուբեն Ռուբինյան

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը ՀԱՊԿ-ում դիտորդ կամ գործընկեր չի դառնալու. Ռուբեն Ռուբինյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը երբևէ չի համաձայնելու, որ Ադրբեջանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում դառնա դիտորդ կամ գործընկեր պետություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 5-ին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Ադրբեջանը չի դառնալու դիտորդ ՀԱՊԿ-ում, Ադրբեջանը չի դառնալու գործընկեր ՀԱՊԿ-ում: Ինչու եմ ես այդքան վստահ, որովհետև Հայաստանը դրան երբևէ համաձայնություն չի տալու»,- ասաց Ռուբինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում