Հասարակական

«Գորիս» ՔԿՀ-ում հայտնաբերվել է կալանավորված անձի դին կախված վիճակում

1 րոպեի ընթերցում

«Գորիս» ՔԿՀ-ում հայտնաբերվել է կալանավորված անձի դին կախված վիճակում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում 2019թ. օգոստոսի 28-ին՝ ժամը 7։30-ին, հայտնաբերվել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ, Գորիսի բնակիչ, 1988թ. ծնված Արթուր Սարգսի Սայունցի դին՝ խցի պատուհանի ճաղավանդակից իրեն հատկացված սավանով կախված վիճակում։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, վերջինս կալանավորվել էր 29.03.2019թ., իր դիմումի համաձայն՝ 03.07.2019թ.-ից խցում պահվել է միայնակ, մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից շուրջ 200 գրամ քաշով ափիոն տեսակի թմրամիջոցի մաքսանենգություն կազմակերպելու և թմրամիջոցի ձեռք բերման փորձի համար։

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում