Հայաստանի տնտեսական աճը 2019 թվականի երկրորդ եռամսյակում կազմել է 6.5 տոկոս

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական աճը 2019թ. երկրորդ եռամսյակում կազմել է 6.5 տոկոս: Տնտեսական աճին հիմնականում նպաստել են առևտրի և ծառայությունների ոլորտները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած օպերատիվ տվյալներով՝ 2019թ.-ի երկրորդ եռամսյակի ՀՆԱ-ն կազմել է 1 տրլն 481.7 մլրդ դրամ։ ՀՆԱ հավելաճին նպաստել են առևտրի և ծառայությունների, արդյունաբերության, շինարարության ճյուղերը, համապատասխանաբար՝ 4.91, 1.82 և 0.06 տոկոսային կետերով։ ՀՆԱ-ի հավելաճին բացասաբար է ազդել գյուղատնտեսությունը՝ -1.01 տոկոսային կետով։

2019 թվականի երկրորդ եռամսյակում ՀՆԱ կառուցվածքում ամենամեծ բաժինն ընկել է առևտուր ու ծառայություններ ոլորտին, որը կազմել է ՀՆԱ-ի 55%-ը կամ 814.3 մլրդ դրամ, 2-րդ խոշոր ճյուղը արդյունաբերության ոլորտն է, որը կազմել է ՀՆԱ-ի մոտ 19 տոկոս՝ կազմելով 278.5 մլրդ դրամ։ Գյուղատնտեսությանը բաժին է ընկել ՀՆԱ-ի 10.6%-ը կամ 157.6 մլրդ դրամ, շինարարությանը՝ 6.1 % կամ 91 մլրդ։

2019թ. երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ամենամեծ աճը գրանցվել է կացության և հանրային սննդի կազմակերպման գծով՝ մոտ 38 տոկոս, հանքարդյունաբերության ոլորտը գրանցել է մոտ 20 տոկոս աճ։ Անշարժ գույքի հետ կապված գործունեությունն աճել է մոտ 9 տոկոս, մշակող արդյունաբերության ոլորտում գրանցվել է 9.5 տոկոս աճ, մեծածախ և մանրածախ առևտրի ճյուղում՝ մոտ 8 տոկոս աճ, ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում՝ 10.7 տոկոս: ՀՆԱ-ի աճն ապահովող հիմնական ճյուղերից միայն գյուղատնտեսությունն է անկում ապրել՝ 10.1 տոկոսով։

2019թ. առաջին եռամսյակում տնտեսական աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է համապատասխանաբար 7.2 տոկոս։

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում