Հրազդանում կառուցվելու է 1 ՄՎտ հզորությամբ երկու նոր արևային էլեկտրակայան

2 րոպեի ընթերցում

ԾԱՂԿԱՁՈՐ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կոտայքի մարզը բացառիկ դեր ունի էներգետիկայի բնագավառում։ Էլեկտրաէներգիայի արտադրության տեսակարար կշիռը մարզի արդյունաբերության ծավալում կազմում է 45 տոկոս։ Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը,Ծաղկաձորում«Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի»ներդրումային-բիզնես համաժողովի ընթացքումայս մասին ասաց ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Հանրապետությունում արտադրված ընդհանուր էլեկտրաէներգիայի 20 տոկոսը գեներացվում է Կոտայքում։ Մարզում արտադրվող էլեկտրաէներգիայի գերակշիռ մասը բաժին է ընկնում Հրազդան ՋԷԿ-ին և Հրազդանի 5-րդ էներգաբլոկին։ Մարզի Հրազդան և Մարմարիկ գետերի վրա այսօր գործում են 17 ՀԷԿ-եր»,- ասաց Պետրոսյանը։

Մարզպետի խոսքով՝ վերջին 10 տարիների ընթացքում արտադրության ծավալի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2018 թվականի՝ 74,9 միլիարդ դրամի։

Պետրոսյանը նշեց, որ արևային ֆոտովոլտային տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանում դարձել է գրավիչ, հատկապես Կոտայքի մարզում առկա արևային բարձր ներուժի և համապատասխան հողատարածությունների առկայությունը առավել նպաստավոր են մարզում նմանատիպ կայաններ կառուցելու համար։

«2018 թվականին Հրազդան համայնքում կառուցվել է 430 ԿՎտ արևային էլեկտրակայանը, իսկ 2019 թվականին նախատեսվում է կառուցել Հրազդան երկու նոր համայնքում 1 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայաններ»,- եզրափակեց Պետրոսյանը։

Հայերեն English Русский

Երևանում կայացավ «Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն» վերտառությամբ քննարկումը

Իրանը մերժել է ՄԱԿ-ում ԱՄԷ-ի պնդումները Հորմուզի նեղուցի մոտակայքում գտնվող վիճելի ռազմավարական կղզիների վերաբերյալ

Ոչ մի ենթակառուցվածք ապահով չէ՝ առանց Իրանի անվտանգության. Ղալիբաֆ

Ավտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամ․ քրեական վարույթի նախաքննությունը մեկ անձի մասով ավարտվել է

Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զովունի բնակավայրում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Մարտունիում տեղադրվել են քանդակագործության սիմպոզիումի ընթացքում ստեղծված երկու քանդակները

Էդվարդ Ասրյանն ու Քշիշտոֆ Կրուլը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկները ժամանակավորապես անձնագրեր չեն տրամադրի

Հայաստանում գործարկվել է կլիմայական ռիսկերի ինտերակտիվ քարտեզ

Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին մեղադրել է միջուկային զենքի չտարածման միջազգային համակարգի խախտման համար