Տնտեսություն

Ծաղկաձորում մեկնարկեց «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» համաժողովը

1 րոպեի ընթերցում

Ծաղկաձորում մեկնարկեց «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» համաժողովը

ԾԱՂԿԱՁՈՐ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու Կոտայքի մարզպետարանի նախաձեռնությամբ օգոստոսի 17-ին Ծաղկաձորում մեկնարկեց «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային-բիզնես համաժողովը և տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հանդես կգա ելույթով։ Ելույթով հանդես կգա նաև ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

Միջոցառման ընթացքում կներկայացվեն մարզում գյուղատնտեսության, արդյունաբերության, տուրիզմի ու շատ այլ ոլորտների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրեր։ Համաժողովին կներկայացվի նաև մարզի ներդրումային գրավչության մասին ֆիլմի ցուցադրություն։

Ներդրումային-բիզնես համաժողովի նպատակն է մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում գործունեություն իրականացնող գործարարների։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում