Արցախ

Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում «The HALO Trust» ծրագրի նորանշանակ ղեկավարին

1 րոպեի ընթերցում

Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում «The HALO Trust» ծրագրի նորանշանակ ղեկավարին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն օգոստոսի 16-ին ընդունել է Արցախում «The HALO Trust»միջազգային ոչ կառավարական կազմակերպության ծրագրինորանշանակ ղեկավարԷդվարդ ՌոբերտՍայֆրետին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, հանդիպմանը քննարկվել են հանրապետության տարածքում ականազերծման և չպայթած ռազմամթերքի վնասազերծման ուղղությամբ «The HALO Trust»-ի հետագա գործունեությանն առնչվող հարցեր, ինչպես նաև կազմակերպության ֆինանսավորման հեռանկարները:

Նախարարը գոհունակություն է հայտնել երկրի բնակչության կյանքի անվտանգության ապահովելուն ուղղված կազմակերպության աշխատակիցների կողմից իրականացված աշխատանքների կապակցությամբ և վերահաստատել արտաքին քաղաքական գերատեսչության պատրաստակամությունը՝ հետագայում նույնպես աջակցելու Արցախում մարդասիրական ծրագրերի իրականացմանը:

Մասիս Մայիլյանը «The HALO Trust»-ի նոր ղեկավարին հաջողություն է մաղթել կարևոր առաքելության իրականացման գործում:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում