Հասարակական

Արդարադատության նախարարությունը կարող է ապավինել Իտալիայի լիակատար աջակցությանը

2 րոպեի ընթերցում

Արդարադատության նախարարությունը կարող է ապավինել Իտալիայի լիակատար աջակցությանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն օգոստոսի 8-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով դեսպանին՝ նախարարը նշել է, որ տեղեկացված է Հայաստանի և Իտալիայի միջև արդարադատության ոլորտում առկա արդյունավետ համագործակցության մասին և իր պատրաստակամությունն է հայտնել նպաստելու փոխգործակցության զարգացմանը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, շնորհավորել Ռուստամ Բադասյանին բարեփոխումների փուլում գտնվող Հայաստանի արդարադատության նախարարի պատասխանատու պաշտոնը զբաղեցնելու համար և նշել, որ նախարարությունը կարող է ապավինել Իտալիայի լիակատար աջակցությանը: Այդ համատեքստում դեսպան Վինչենցո դել Մոնակոն հաջողելու գրավական է համարել արդյունավետ համագործակցությունը լավագույն փորձն ունեցող երկրների հետ:

Հանդիպման ընթացքում նախարար Բադասյանն անդրադարձել է հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերից առանձնացնելով կոռուպցիայի կանխարգելմանն ու կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև Հակակոռուպցիոն նոր դատարանի ստեղծումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում