Դեսպան Սմբատյանը ելույթ է ունեցել եզդիների ցեղասպանության հիշատակի արարողությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի մայրաքաղաք Շտուտգարտում օգոստոսի 3-ին երկրամասի կառավարությունը և Գերմանիայի եզդիների կենտրոնական խորհուրդը համատեղ կազմակերպել էին հիշատակի միջոցառում` նվիրված եզդիների դեմ իրականացված ցեղասպանության 5-ամյակին։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից,միջոցառմանը ելույթով հանդես եկավ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով իր ելույթում նշեց, որ 20-րդ դարում մարդկության դեմ իրագործված հանցագործությունների անպատժելիությունը, ցավոք, մեզ ականատես է դարձնում դեռ մեր օրերում նմանօրինակ ոճիրների կրկնությանը։ Չցանկանալով համեմատել Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը, Սինտիի և Ռոմայի դեմ իրագործված ոճրագործությունը կամ եզդի ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը` դեսպանն ընդգծեց, որ բոլոր այս հանցագործություններն իրենց բիծն են թողնում մարդկության քաղաքակրթության պատմության մեջ։

Միջոցառմանը ներկա էին նաև ԳԴՀ Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն համանախագահ Շեֆեր-Գյումփելը, պետնախարար Շրյոփեն, Շտուտգարտի քաղաքապետը, Բունդեսթագի և Լանդթագի պատգամավորներ, Խաղաղության նոբելյան մրցանակակիր Նադիա Մուրադը, դիվանագիտական բարձրաստիճան ներկայացուցիչներ և այլք։

Հայերեն العربية

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ