Կյանքից հեռացել է  ամերիկահայ պատմաբան, ցեղասպանագետ Վահագն Տատրյանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 93-րդ տարում վախճանվել է ամերիկահայ ճանաչվածգիտնական,իրավագետ,պատմաբան, սոցիոլոգ,մաթեմատիկոս, սոցիոլոգիայի դոկտոր,պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ,Հայոց ցեղասպանության պատմաբան և Զորյան հաստատության Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն Վահագն Տատրյանը (Vahakn Dadrian)։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է gagrule.net-ը։

Վահագն Տատրյանը ծնվել է1926թ.Ստամբուլում։ Ըստ «Վիքիպեդիա»-ի՝ նա ավարտել է Բեռլինի համալսարանի մաթեմատիկայի, Վիեննայի համալսարանի պատմության և Ցյուրիխի համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետները։ 1970-1991 թթ. սոցիոլոգիա է դասավանդել Նյու Յորքի համալսարանում, միաժամանակ՝եղել է Հարվարդի համալսարանիՄիջին Արևելքի ուսումնասիրությունների և Մասսաչուսեթսի Տեխնոլոգիայի միջազգային ուսումնասիրությունների կենտրոնների ավագ գիտաշխատող։ 1990-ականներին եղել է Հ. Ֆ. Գուգենհայմի ցեղասպանության ուսումնասիրությունների ծրագրի տնօրեն։ 1991 թվականիցԶորյան ինստիտուտի(ՏորոնտոևՔեմբրիջ) ցեղասպանության հետազոտությունների ծրագրի գիտական տնօրենն էր։

Տատրյանը համեմատական ցեղասպանագիտության հիմնադիրներից է։ Հատկապես արժեքավոր են «Հայկական ցեղասպանությունը խորհրդային և պատմագիտական քննարկումներով» (հայերեն, 1995), «Հայոց ցեղասպանության մեջ գերմանական պատասխանատվությունը։ Պատմական ապացույցի ստուգաբանություն» (անգլերեն, 1996), «Ցեղասպանության երաշխիքը։ Թուրք-հայկական հակամարտության գլխավոր բաղադրատարրեր» (անգլերեն, 1998) մենագրությունները։ Միջազգային իրավունքի համատեքստում հայոց ցեղասպանության վերլուծությանն է նվիրված «Ցեղասպանությունը որպես ազգային և միջազգային իրավունքի հիմնահարց։ Հայկական հարցը Առաջին աշխարհամարտի տարիներին և նրա նկատմամբ ժամանակակից իրավական վերաբերմունքը» (անգլերեն, 1989) աշխատությունը։

Վահագն Տատրյանը պարգևատրվել է ՀՀ Մովսես Խորենացու մեդալով, «Վերիտաս» ոսկե մեդալով (Հարվարդի համալսարան), Ռուսաստանի հայերի միության ոսկե մեդալով, ՀՀ ԳԱԱ ոսկե հուշամեդալով, Իտալիայի «Ճշմարիտները հայերի համար» կոմիտեի Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուամեդալով (Ցեղասպանագետ գիտնականների միջազգային ասոցիացիա), Սուրբ Սահակ Սուրբ Մաշտոց մեդալով, ՀՀ նախագահի ոսկե մեդալով։

Հայերեն Русский

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը