Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ է կազմակերպվել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուխարեստի առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված համերգ: Այն կազմակերպվել էր Ռումինիայի Հայոց միության և Ռումանիոյ Հայոց թեմի կողմից՝ «Հայկական փողոց» եռօրյա փառատոնի շրջանակներում երկու կառույցների համագործակցության շնորհիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռումանիոյ Հայոց թեմի մամլո դիվանից, համերգը սկսվեց Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի օրհնությամբ։ Խոսքով հանդես եկավ ռումինահայ նշանավոր գրող, հրապարակախոս, թարգմանիչ, խմբագիր, բազում գրքերի և հոդվածների հեղինակ Սերջու Սելյանը, ով հատուկ ժամանել էր հեռավոր Ավստրալիայից՝ փառատոնին մասնակցելու համար։ Անզուգական կատարումներով հանդես եկավ սոպրանո Արմինե Խաչատրյանը՝ նվագակցությամբ Կարմեն Ասադուրյանի: Համերգի ընթացքում հնչեցին Կոմիտասի նշանավոր ու հանրահայտ հոգևոր ու ազգային ստեղծագործությունները՝ Տերունական աղոթք, Սիրտ իմ սասանի, Հրեշտակային, Տեր ողորմեա, Գարուն ա, Կռունկ, Անտունի, Հով արեք, Կանչէ կռունկ, Քելե-քելե, Քելե ցոլեր, Սարերի վրով, Չինար ես, Ծիրանի ծառ, Հայաստան։ Յուրաքանչյուր կատարումից առաջ Ռումանիոյ Հայոց թեմի ՀԵՀԵՄ-ի պատասխանատու Հրանտ Ջաղինյանը նախապես ներկայացնում էր կատարվող երգի համառոտ բովանդակությունը՝ հատկապես օտարազգի հանդիսատեսին առավել ընկալելի և հասանելի դարձնելու համար ստեղծագործությունների իմաստը։

Համերգից անմիջապես հետո Տաճարի բակում տեղի ունեցավ Կոմիտասին նվիրված երկու գրքերի ռումիներեն թարգմանությունների շնորհանդեսը։ Ռիտա Սուլահյան Կույումջյանի «Խելագարության ակունքներում։ Կոմիտաս․ հայ կուռքի դիմանկարը» և Վարդան Վարդանյանի «Հավերժ ճամփորդ» աշխատությունները ռումիներեն է թարգմանել Սերջու Սելյանը, հրատարակության են պատրաստել Սիրուն Թերզյանը և Միհայ Կազազյանը՝ Ռումինահայոց միության Բուխարեստի «Արարատ» հրատարակչությունում՝ նախագահությամբ միության նախագահ Վարուժան Ոսկանյանի։ Շնորհանդեսի ավարտին գրքերը, ստորագրությամբ Սերջու Սելյանի, բաժանվեցին բոլոր ներկաներին՝ նպատակ ունենալով տարածել և ճանաչելի դարձնել մեծն Կոմիտասին և իր կատարած տիտանական աշխատանքը։

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին