Տնտեսություն

Գյումրիում հագուստի արտադրության ոլորտում կիրականացվի 5 մլրդ դրամի ներդրումային նոր ծրագիր

1 րոպեի ընթերցում

Գյումրիում հագուստի արտադրության ոլորտում կիրականացվի 5 մլրդ դրամի ներդրումային նոր ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բավարարեց «Լենտեքս» ՍՊԸ կողմից ներկայացված հայտը և տրամադրեց ԱԱՀ հետաձգման արտոնություն՝ իրականացվող ներդրումային ծրագրի ընդլայնման շրջանակում:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերությունը 2011 թվականից գործունեություն է իրականացնում հագուստի արտադրության բնագավառում Գյումրի քաղաքում և, մտադիր է կատարել ընդհանուր առմամբ 5 մլրդ դրամի չափով ներդրում:

«Ներկայում արդեն կատարվել է շուրջ 1,4 մլրդ դրամի ներդրում, ստեղծվել է 32 աշխատատեղ։ Որոշման ընդունմամբ ներմուծվող ապրանքների ցանկը կփոփոխվի և կհամալրվի 11 ապրանքատեսակով. նախատեսվում է ներմուծել 1,78 մլրդ դրամի չափով ապրանք, կստեղծվի ևս 32 աշխատատեղ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը։

Ներդրումային ծրագրի արդյունքում 3 տարում նախատեսվում է ստեղծել 460 աշխատատեղ՝ 80 հազար դրամ միջին աշխատավարձով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում