Հասարակական

ՀՀ ոստիկանության պետը քաղաքացիների է ընդունել  

1 րոպեի ընթերցում

ՀՀ ոստիկանության պետը քաղաքացիների է ընդունել  

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հուլիսի 31-ին հերթական անգամ քաղաքացիների է ընդունել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, քաղաքացիները ներկայացրել են դիմումներ, բողոքներ ու առաջարկություններ: «Ոմանք դժգոհում էին որոշ ոստիկանների գործողություններից կամ անգործությունից, կային նաև ոստիկանության նախկին աշխատակիցներ, որոնք ցանկանում էին վերականգնվել ծառայության:

Մի քանի քաղաքացիներ էլ պատրաստակամություն հայտնեցին ծառայության անցնել ոստիկանության զորքերում և մեկնել առաջնագիծ՝ մարտական հերթապահության:

Վալերիյ Օսիպյանը լսեց բոլորի բարձրացրած խնդիրներն ու սպառիչ պատասխաններ տվեց:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության պետը ամիսը մեկ անգամ հանդիպում է ունենում քաղաքացիների հետ: Ցանկացողները կարող են նախապես հերթագրվել ոստիկանության ընդունարանում, հասցեն՝ Նալբանդյան 130»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում