Հալեպում 17-ամյա հայ տղա է սպանվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում կրակոցի հետևանքով սպանվել է 17-ամյա Շանթ Քեոշկերյանը:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ «Արևելք» պարբերականի կայքից, որը դեպքի առթիվ հղում է կատարել իր աղբյուրներին։

Շանթը սպանվել է հրազենից։ Միջադեպը տեղի է ունեցել Մարտինի փողոցում։ Իրավապահներին հաջողվել է կալանավորել սպանության մեջ կասկածվողին։

Հայերեն English Français Русский