Ռումինիայի Թուլչա քաղաքի հայկական եկեղեցում մատուցվել է եպիսկոպոսական Սուրբ պատարագ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի Թուլչա քաղաքում հուլիսի 21-27-ը տեղի է ունեցել Միջէթնիկ շաբաթ փառատոնը: Այս տարի ևս այլ համայնքների ու փոքրամասնությունների կողքին իրենց մասնակցությունը բերեցին նաև Ռումինիայի հայ համայնքի ներկայացուցիչները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Ռումանիայի հայոց թեմի մամուլի դիվանից, փառատոնի շրջանակներում Թուլչա էր այցելել նաև Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը: Այցի շրջանակներում, հուլիսի 26-ին Սրբազան Հայրը պաշտոնական հանդիպում ունեցավ Թուլչայի եպիսկոպոս Վիսարիոն Բըլցատի հետ: Հանդիպմանը ներկա էին Կոնստանցայի և տարածաշրջանի հոգևոր հովիվ արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյանը, Բուխարեստի հայոց ծուխի ատենապետ Դանիել Մեհտեմետյանը, թեմական խորհրդի անդամ Զարեհ Նազարյանը: Հանդիպման ընթացքում խոսվեցին Հայ Առաքելական և Ռումին Ուղղափառ եկեղեցիների եղբայրական ջերմ հարաբերությունների մասին, քննարկվեցին համագործակցության մեծացման հնարավորությունները մի շարք ոլորտներում:

Թուլչա քաղաքում կանգուն է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայոց եկեղեցին` կառուցված 1882թ.: Դեռևս 2013թ-ից առաջնորդի կարգադրությամբ Թուլչայի հայկական եկեղեցում, իբրև այցելու քահանա իր ծառայությունն է բերում Կոնստանցայի և տարածաշրջանի հոգևոր հովիվ արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյանը: Սրբազանի տեսլականն էր աշխուժացնել տեղի փոքրաթիվ համայնքը, հնարավորություն ստեղծել, որպեսզի երկարամյա դադարից հետո հայոց եկեղեցում դարձյալ հնչի մեր Սրբազան Պատարագը, հայալեզու աղոթքը` եկեղեցու շուրջը հավաքելով համայնքի ցրված անդամներին: Պատարագներին այցելում են ոչ միայն հայեր Թուլչայից ու Բաբադագից, այլև նաև ռումինացիներ:

Հերթական պատարագը մատուցվում է հուլիսի 28-ին` ձեռամբ Թեմակալ Առաջնորդի և մասնակցությամբ Տ. Օշական քահանա Խաչատրյանի: Սուրբ Պատարագին ներկա էին հայ համայնքի ներկայացուցիչներ, թեմական և ծխական խորհուրդների անդամներ և ուխտավորներ Ռումինիայի մի շարք ծուխերից ու քաղաքներից` Բուխարեստ, Բակըու, Բոտոշան և այլն: Սրբազանն իր օրհնությունն է բերում ներկաներին, շնորհավորում փառատոնի հաջող անցկացման և կազմակերպման համար` աղոթք բարձրացնելով առ Աստված Հայաստանի և Ռումինիայի Հանրապետությունների, հայ և ռումին Եկեղեցիների և երկու բարեկամ ժողովուրդների անսասանության, զորացման ու բարգավաճման համար:

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ