CNN-ի հունական ծառայությունը Հայաստանի ՏՏ ոլորտը համարում է Հարավային Կովկասի Սիլիկոնյան հովիտը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: CNN-ի հունական ծառայության 3 րոպեանոց ռեպորտաժում Կոստաս Պլիակոսը ուսումնասիրում է Հայաստանի ՏՏ ոլորտը՝ Հարավային Կովկասի Սիլիկոնյան հովիտը՝ ներկայացնելով երկրի տեխնոլոգիական զարգացումները եւ ձեռքբերումները սկսած մայրաքաղաքի սկսնակ ընկերություններից մինչև հեռավոր մարզերում գտնվող նորարարական կենտրոններ: Այցի հիմնական նպատակը ՏՏ 23-րդ համաշխարհային կոնգրեսն է (WCIT), որը տեղի է ունենալու հոկտեմբերին Երեւանում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս ռեպորտաժի իրականացումը հնարավոր է դարձել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» ՀԿ (EuFoA) և WCIT 2019- ի համատեղ ջանքերով: Վերջիններս օրեր առաջ կազմակերպել էին եվրոպական լրագրողների մեդիա ուղևորություն դեպի Հայաստան` նպատակ հետապնդելով սևեռել միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը Հայաստանի մեծ ներուժ ունեցող ՏՏ ոլորտի վրա:

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

Հայերեն العربية English Français Русский

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները