Հասարակական

Քաղհասարակության կողմից ստացվել է 300-ից ավել առաջարկ հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ 

2 րոպեի ընթերցում

Քաղհասարակության կողմից ստացվել է 300-ից ավել առաջարկ հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակակոռուպցիոն ռազմավարության 2019-2022 թթ. նախագծի նախնական տարբերակը e-draft էլեկտրոնային հարթակում դրվել էր հունիսի 10-ին, սակայն հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում քննարկումները սկսվել են դեռ նախորդ տարվա դեկտեմբերից:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 26-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ Մարիամ Գալստյանը:

Նրա խոսքով՝ 6-րդ օրն է, ինչ պաշտոնապես փակվել են հանրային քննարկումները, սակայն մարզերում և Երևանում շարունակվում են հանդիպումները այդ թեմայի վերաբերյալ:

«Նախագծի նախնական տարբերակը հունիսին դրվել էր e-draft էլեկտրոնային հարթակում, այդ ընթացքում ստացել ենք 300 առաջարկություն հասարակական կազմակերպություններից և պետական մարմիններից: Արդյունքում մեր նախագիծը գրեթե ամբողջությամբ լրամշակվել էր և հետո նորից դրվել քննարկման: Զուգահեռաբար մենք անց էինք կացնում հանրային քննարկումներ մարզերում և Երևանում:

Բավականին ակտիվ մասնակցություն են ունեցել հասարակական կազմակերպությունները այս հարցում և, կարծում եմ, որ այս ռազմավարությունը առնվազն մասնակցային առումով աննախադեպ է: Առաջարկությունների մի ստվար զանգված ընդունվել է»,- ընդգծեց Գալստյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում