Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսն այցելել է Խերսոն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Գևորգ Պետրոսյանը հուլիսի 18-20-ն այցելել է Ուկրաինայի Խերսոն քաղաք, որտեղ մասնակցել է «AGROPORT South Kherson 2019» 11-րդ միջազգային ագրոարդյունաբերական ֆորումին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ֆորումի շրջանակներում Գևորգ Պետրոսյանը հանդիպել է Խերսոնի նորանշանակ նահանգապետ Յուրի Գուսևի հետ: Գլխավոր հյուպատոսը շնորհավորել է Յուրի Գուսևին նահանգապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և նշել երկու երկրների միջև փոխադարձ կապերի զարգացման կարևորությունն ու հեռանկարայնությունը:

Զրույցի ընթացքում քննարկվել են տեղի հայկական համայնքի գործունեության հետ կապված արդիական հարցեր: Կողմերն անդրադարձել են մշակութային և հումանիտար, տնտեսական ոլորտներում երկու պետությունների և համայնքների միջև հետագա կապերի ամրապնդման անհրաժեշտությանը, համատեղ նախագծերի իրականացմանը։ Քննարկվել է նաև Խերսոնի մարզի և Հայաստանի որևէ մարզի միջև քույր-մարզեր համաձայնագրի ստորագրման հնարավորությունը, որը ենթադրում է մշտական բարեկամական կապերի ամրապնդում, պատմամշակութային արժեքների փոխադարձ ծանոթություն և տնտեսական ոլորտում համագործակցություն:

Հայերեն Français

Քաղաքացիները պետք է ընտրեն նրանց, ովքեր կարող են ղեկավարել պետությունը. Արման Թաթոյան

Բացառում եմ հետընտրական զարգացումները. Ալեն Սիմոնյան

Ժամը 11.00-ի դրությամբ քվեարկության մասնակցության տվյալները

ԿԸՀ-ն ապահովում է ուղիղ հեռարձակում 1774 ընտրական տեղամասերից. ԿԸՀ նախագահի տեղակալ

Գագիկ Ծառուկյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց

Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքը ԵՄ կարտահանվի առանց մաքսատուրքի. Փաշինյան

Ձերբակալվել է կազմակերպության փոխնախագահը, որը ՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացիներին խոստացել է անվճար տեղափոխել Հայաստան՝ ընտրություններին մասնակցելու համար

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը

Փաշինյանի դիտարկմամբ՝ ստանդարտների հետ կապված աշխատանքային հարցեր ԵԱՏՄ բոլոր երկրների միջև լինում են

Փաշինյանը Հայաստան-Վրաստան հարաբերությունների ներկա մակարդակը շատ բարձր է գնահատում