Հասարակական

ՀՀ ոստիկանությունը որոնում է 16-ամյա Հովհաննես Հայրապետյանին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ոստիկանությունը որոնում է 16-ամյա Հովհաննես Հայրապետյանին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Գավառի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Հովհաննես Հայրապետյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, որոնվողը 16 տարեկան է:

«Հովհաննեսի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության Գավառի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02, 010 59 06 05 հեռախոսահամարներով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում