Տնտեսություն

Հայաստանը և KfW-ն ստորագրել են 3 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագրեր

2 րոպեի ընթերցում

Հայաստանը և KfW-ն ստորագրել են 3 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագրեր

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում ստորագրվել են դրամաշնորհային համաձայնագրեր:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ջրային կոմիտեից:

Ֆինանսների նախարարությունում հուլիսի 19-ին 3 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային երկու համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև։

Համաձայնագրերից մեկով նախատեսվում է «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, փուլ 1» ծրագրի շրջանակներում մատուցվելիք փորձագիտական ծառայություններն իրականացնել 300,000 եվրո գումարի շրջանակում, և նույն ծրագրի երկրորդ փուլով՝ «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, փուլ 2» ծրագրի ուղեկցող միջոցառումները կյանքի կոչել 2 մլն 700 հազար եվրո գումարի շրջանակում։

Առաջին համաձայնագրի շրջանակում ֆինանսական օժանդակության միջոցները տրամադրվելու են շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատման (ՇՄՍԱԳ) փորձագիտական ծառայությունների ֆինանսավորմանը:

Երկրորդի շրջանակում՝ գումարը տրամադրվելու է ծրագրի ուղեկցող միջոցառումների փորձագիտական ծառայությունները ֆինանսավորելու, ինչպես նաև արտարժույթի փոխանակման ծախսերը վճարելու համար։

Ստորագրման ավարտին կողմերը ևս մեկ անգամ կարևորել են շարունակական արդյունավետ համագործակցության կարևորությունը և հույս հայտնել, որ գործակցությունը կզարգանա նոր ուղղություններով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում