Քաղաքականություն

Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկուն՝ Ռադայի ընտրություններում հաղթելու կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

 Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկուն՝ Ռադայի ընտրություններում հաղթելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և նրա կուսակցությանը՝ Ուկրաինայի Ռադայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Նիկոլ Փաշինյանը շնորհավորանքը հրապարակել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ ուկրաիներեն։

«Շնորհավորում եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և «Ժողովրդի ծառա» կուսակցությանը՝ Ուկրաինայի խորհրդարանի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Վստահ եմ, որ նոր խորհրդարանն ու կառավարություն կշարունակեն բարեփոխումների ճանապարհն էլ ավելի մեծ ջանքերով և հայ-ուկրաինական համագործակցության նոր հնարավորություններով»,- գրել է վարչապետը։

Ուկրաինայի Ռադայի ընտրություններն անցկացվել են հուլիսի 21-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում