Սփյուռքի երիտասարդներն ու ազգային պարի ուսուցիչները, երգչախմբերի ղեկավարները կվերապատրաստվեն ՀՀ-ում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ծրագրի շրջանակներում հուլիսի 21-ին տեղի ունեցավ «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների» և «Սփյուռքի ազգային պարի ուսուցիչների և երգչախմբերի ղեկավարների» վերապատրաստման դասընթացների բացման արարողությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ողջույնի խոսքը փոխանցեց հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ Երեմ Սիմոնյանը: «Ձեր կատարած աշխատանքի հաջողությունից է կախված օտար երկրներում ապրող հայ մարդու, մանավանդ՝ երիտասարդների մեջ ազգային ինքնագիտակցության, նկարագրի ու մշակույթի պահպանումն ու ամրապնդումը, տեղի համայնքների կյանքում հնարավորինս մեծ թվով հայերի ընդգրկումը, համահայկական ներուժի և միասնական ազգային օրակարգի ձևավորումը»,-նշված էր Զարեհ Սինանյանի խոսքում: Գլխավոր հանձնակատարը կարևորել էր նաև այն հանգամանքը, որ առաջիկա օրերի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ամբողջությամբ լինել հայախոս միջավայրում, շփվել հայերենով, ծանոթանալ և հաղորդակից լինել Հայաստանի հասարակական ու մշակութային իրողություններին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Թուխիկյանը շնորհավորեց ծրագրի մասնակիցներին Հայաստանում գտնվելու առթիվ. «Կարծում եմ՝ Հայաստանում լինելն ամենամեծ բերկրանքն է յուրաքանչյուր հայի համար, աշխարհի որ անկյունում էլ նա ապրելիս լինի: Ես վստահ եմ, որ այս առիթը, որով դուք ժամանել եք հայրենիք, շատ արդյունավետ կօգտագործեք»:

Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը հույս հայտնեց, որ սփյուռքահայ երիտասարդներն իրենց հետ մի կտոր հայրենիք կտանեն համայնքներ և կփոխանցեն նաև մյուսներին: Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր Էլինա Ասրիյանը նշեց, որ այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս վերադառնալ արմատներին:

Պաշտոնական մասին հաջորդեց «Նյուանս» ջազ-բենդի ելույթը:

Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթացին մասնակցում է 24 երիտասարդ Իրանից, Ֆրանսիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, ազգային պարի ուսուցիչների և երգչախմբերի խմբավարների դասընթացին` 20 սփյուռքահայ Իրաքից, Իրանից, Հունաստանից, Գերմանիայից, Ռուսաստանից, Վրաստանից:

Վերապատրաստման դասընթացների գործընկերներն են Երևանի պետական համալսարանը, Պետական կառավարման ակադեմիան և World Vision կազմակերպությունը:

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին