Սփյուռք

Բեյրութում կցուցադրվի «Կիլիկիա՝ Առյուծների երկիրը» ֆիլմը

2 րոպեի ընթերցում

Բեյրութում կցուցադրվի «Կիլիկիա՝ Առյուծների երկիրը» ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝ «Մետրոպոլիս Էմփայեր Սոֆիլ» կինոթատրոնում, հուլիսի 17-ին տեղի կունենա «Կիլիկիա. Առյուծների երկիր» երեք պատմական ֆիլմ-ակնարկների փակ դիտումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրությանը և քննարկմանը հրավիրված են Լիբանանի կառավարության անդամներ, պատգամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, մտավորականներ, մշակույթի գործիչներ և լրագրողներ։

Գաղափար - նախաձեռնությունը կյանքի է կոչվել «ԳՈՀԱՐ» նվագախմբի հիմնադիր՝ Խաչատուրյան ընտանիքի, մասնավորապես լիբանանահայ բարերար Հարութ Խաչատուրյանի հովանավորությամբ:

Միտված լինելով ամբողջ աշխարհում պրոպագանդել եւ սերունդներին հասանելի դարձնել հայկական երաժշտությունն ու մշակույթը ՝ «ԳՈՀԱՐ»-ն այս անգամ անդրադարձ է կատարում կինոյին՝ ներկայացնելով հայ ժողովրդի պատմական փառահեղ էջերից մեկը՝ Կիլիկիայի հայոց թագավորությունը:

Կիլիկիո դրոշները, որոնք բազմիցս ծածանվել են «Գոհար»-ի համերգների ժամանակ բազմահազար հանդիսատեսի կողմից, այժմ ծածանվելու են էկրանից այն կողմ՝ պատմական հերոսների ձեռքում: Երեք ֆիլմ-ակնարկներն ամփոփ գեղարվեստական մոտեցմամբ, հանդիսատեսին հաղորդակից են դարձնում Կիլիկիայի հզորագույն թագավորական ընտանիքների երեքդարյա պատմությանը:

Ֆիլմ - ակնարկները նկարահանվել են հայաստանյան «Դոմինո Փրոդաքշն» ընկերության կողմից ՝ Հայաստանում: Ֆիլմի ռեժիսորն է Աշոտ Առաքելյանը:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում