Ռուսաստանաբնակ հայերից կազմված «Սիոնի» երգի և պարի համույթի ելույթները պատմական հայրենիքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Երջանիկ մոլորակ» երգի և պարի միջազգային փառատոնին, որն անցկացվում է հուլիսի 14-20-ը Ծաղկաձորում, մասնակցում են համույթներ աշխարհի տարբեր երկրներից` Սերբիայից, Մոլդովայից, Իսրայելից, Իսպանիայից, Լատվիայից, Վրաստանից, Իրանից, Ռուսաստանից և այլն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանը փառատոնում ներկայացնում է «Սիոնի» համույթը, որի անդամներից 51-ն այժմ Հայաստանում են:

Մեզ հետ զրույցում համույթի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և բալետմայստեր Նոնա Գալչևան ասաց, որ ժամանել են Դոնի Ռոստովից:

«Սիոնի»-ն հիմնադրվել է 2012 թվականին: Համույթի կազմում հիմնականում ընդգրկված են հայեր, որոնք ապրում են Ռուսաստանում: Նրանք Հայաստանում երբեք չեն ապրել: Ռուսաստանում բնակություն հաստատելու են եկել տարբեր երկրներից»,-պատմեց Գալչևան:

Խոսելով փառատոնին մասնակցության մասին` նա ասաց, որ, նախ և առաջ, ցանկացել են ներկայանալ Հայաստանում: «Մեր առաջնային նպատակն էր համույթի անդամներին ծանոթացնել իրենց պատմական հայրենիքին, հնամենի մշակույթին: Մեզ այստեղ շատ ջերմ են ընդունում: Շատ լավ ենք զգում, հասկանում ենք, որ տանն ենք` մեր հայրենիքում: Մեզ Հայաստանում ամեն ինչ դուր է գալիս, իսկ փառատոնը բարձր մակարդակով է կազմակերպված»,-ընդգծեց համույթի գեղարվեստական ղեկավարը:

Գալչևան տեղեկացրեց, որ հուլիսի 16-ին փառատոնի մրցութային փուլն է, որի ընթացքում ներկայացնելու են հայկական և վրացական պարեր, իսկ վաղը` հուլիսի 17-ին, փառատոնի գալա-համերգն է, որին իրենք նույնպես ելույթ են ունենալու:

Հայերեն Русский

Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման հնարավորությունը

Հուլիսի 10-ի միջոցառումների անոնս

IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասին

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը հայտնել է, որ վարչապետի թեկնածուի անունը կարող է հայտարարվել շաբաթվա վերջին․ Moldpres

Լիբանանին Հայաստանի աջակցությունը բարձր է գնահատվում Կառավարության և ժողովրդի կողմից. գեներալ Բասսամ Նաբուլսին դիմավորել է հումանիտար բեռը

Էկոնոմիկայի փոխնախարարի և տնօրինության միջև քննարկումից հետո «Արարատցեմենտ»-ը վերսկսում է աշխատանքը

Ռուսաստանում ամեն ինչ անում են երկիրը պաշտպանելու համար, այդ թվում՝ Patriot-ից. Պեսկով

«Ուժեղ Հայաստան»-ը դեռևս չի քննարկել ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի թեկնածուի հարցը

Սամվել Կարապետյանը «Ուժեղ Հայաստան»-ի 105 թեկնածուների ինքնաբացարկն իրենց «գաղտնի պլանի» մի մասն է համարում