Սփյուռք

Հունաստանում ուժեղ քամիների հետևանքով զոհերի և վիրավորների թվում ազգությամբ հայեր չկան

1 րոպեի ընթերցում

Հունաստանում ուժեղ քամիների հետևանքով զոհերի և վիրավորների թվում ազգությամբ հայեր չկան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախնական տվյալներով զբոսաշրջային Խալկիդիկիում և Հունաստանի հյուսիսային այլ շրջաններում ուժեղ քամիների հետևանքով զոհերի և վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանատունը:

«Իրավիճակի փոփոխությունների հետ կապված կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Խալկիդիկիում և Հունաստանի հյուսիսային այլ շրջաններում գրանցվել է ուժեղ փոթորիկ: Տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ փոթորիկի հետևանքով բազմաթիվ տներ ջուր է լցվել և հնարավոր է տասնյակից ավելի մարդիկ արգելափակած լինեն իրենց տներում: Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ փոթորիկի հետևանքով երկու ռուս քաղաքացի է մահացել: Նշվում է, որ վնասվել են էլեկտրասյուներ, տների տանիքներ, արմատախիլ են եղել բազմաթիվ ծառեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում