Սփյուռք

Տիտովը Խուդոյանի խափանման միջոցը փոխելը չափազանցված է համարում

1 րոպեի ընթերցում

Տիտովը Խուդոյանի խափանման միջոցը փոխելը չափազանցված է համարում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահին կից գործարարների իրավունքների պաշտպանության գործերով հանձնակատար Բորիս Տիտովը կարծում է, որ Ալբերտ Խուդոյանի խափանման միջոցը՝ տնային կալանքը փոխարինելը չափազանցված է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Դատախազության միջնորդությամբ փոխվել է Ալբերտ Խուդոյանի խափանման միջոցը: Դատարանը գտել է, որ մեղադրյալը կարող է հեռանալ՝ հատելով երկրի սահմանը, չնայած Խուդոյանն անձնագիրը հանձնել է իրավապահներին: Մեր կարծիքով, պատճառաբանությունն այնքան էլ համոզիչ չէ»,- ասել է Տիտովը ՏԱՍՍ-ի թղթակցին:

Մոսկվայի քաղաքային դատարանը չեղարկել էր տնային կալանքի մասին առաջին ատյանի դատարանի որոշումն ու «Optima Development» ընկերության տնօրեն Ալբերտ Խուդոյանին ուղարկել մեկուսարան մինչեւ օգոստոսի 14-ը: Խուդոյանը մեղադրվում է 2 մլրդ ռուբլու չափով խարդախության համար: Գործարարը մեղքը չի ընդունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում