Հասարակական

Անձնագրային ծառայություններում մինչև տարեվերջ կլինեն հերթագրման սարքեր, սպասվում են փոփոխություններ

6 րոպեի ընթերցում

Անձնագրային ծառայություններում մինչև տարեվերջ կլինեն հերթագրման սարքեր, սպասվում են փոփոխություններ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անձնագրային ծառայություններում գոյացող հերթերի խնդիրը ղեկավարության ուշադրության կենտրոնում է: ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ նախ դա պայմանավորված է հանգստի սեզոնին դիմող քաղաքացիների թվի նկատելի ավելացմամբ: Քիչ չեն դեպքերը, երբ քաղաքացիները հանգստի կազմակերպման հետ կապված փաստաթղթային հարցերը կարգավորելու գործընթացը թողնում են վերջին օրերին: Ամռան ամիսներին են դիմում անձնագրեր ստանալու կամ փոխելու համար:

«Մենք հայտարարություններ ենք տարածում, որ քաղաքացիներն առավել վաղ ուշադրություն դարձնեն իրենց փաստաթղթերին: Պարբերաբար միջոցներ ենք ձեռնարկում, որ ծառայության մատուցման որակը բարձրանա և հերթեր չառաջանան: Գործընթացը բաժանվում է երկու հիմնական մասի իրավական և տեխնիկական: Նախորդ տարի ՀՀ ոստիկանության պետի կողմից տրվել է հանձնարարական, ըստ որի՝ անձնագիր ստանալու կամ փոխանակելու, հանրային ծառայությունների համարանիշ ստանալու, անձնագրում վավերականության նշում կատարելու համար քաղաքացին կարողանա դիմել ցանկացած անձնագրային ծառայություն: Օրինակ, եթե բնակվում է Գյումրիում, բայց հաշվառված է Երևանում, ապա դա խոչընդոտ չէ, որ քաղաքացին կարողանա դիմել տվյալ վայրի անձնագրային ծառայություն»,-ասաց Մնացական Բիչախչյանը:

Անձնագրային ծառայություններում ոչ միայն մատուցում են անձնագիրը տրամադրելու, փոխանակելու ծառայություններ, այլև այլ ծառայություններ, օրինակ, անձի հաշվառման մասին տեղեկանքի տրամադրում: Ներկայում այդ գործընթացն իրականացվում է ավելի բարդ ընթացակարգով: Քաղաքացին դիմում է ներկայացնում, այնուհետև հաշվառման տեղեկանք-բլանկն է ձեռքով լրացնում: Այս գործողությունը ժամանակատար է, հերթեր են գոյանում, դրանից բացի, քաղաքացու համար առաջացնում է դժվարություն, նա երկու անգամ է այցելում անձնագրային ծառայություն: Ներկայում շրջանառության մեջ է դրվել կառավարության որոշման նախագիծ, որը նախատեսում է այդ գործընթացն իրականացնել էլեկտրոնային եղանակով: Ամբողջ գործընթացը կիրականացվի ավտոմատացված եղանակով, ինչն էլ զերծ կպահի հերթերից:

Մյուս խնդիրը կապված է տեղերում պատճենահանման սարքերի բացակայության հետ: Մնացական Բիչախչյանը նշեց, որ ոստիկանապետի հանձնարարությամբ Երևան քաղաքի բոլոր անձնագրային ծառայություններին արդեն տրամադրվել են պատճենահանող սարքավորումներ:

«Քաղաքացուց այլևս չի պահանջվելու հերթից դուրս գալ, գնալ որևէ տեղ փաստաթուղթը պատճենահանելու: Տեղում իրականացվելու է գործընթացը, առանց քաղաքացու համար ավելորդ ծանրաբեռնվածություն ստեղծելու: Լրացուցիչ միջոցներ ստանալու համար նախատեսել ենք կառավարության որոշման նախագիծ, որպեսզի ֆինանսական հարցերի կարգավորման պարագայում մյուս անձնագրային ծառայությունները ևս ապահովվեն պատճենահանման սարքավորումներով»,-ասաց նա:

Մյուս ծրագիրը, որը զերծ կպահի որոշակի անհարմարություններից, դժգոհություններից, հերթագրման սարքերի տեղադրումն է: Ներկայում շրջանառության մեջ դրված կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում 35 մեծ անձնագրային ծառայությունում կտեղադրվեն հերթագրման էլեկտրոնային սարքավորումներ: Դրա համար պետությունը գումար չի ծախսի: Կոնկրետ կազմակերպության կողմից սարքավորումները կտեղադրվեն անվճար: Նախատեսվում է, որ այս տարվա վերջ հերթագրող սարքավորումները կտեղադրվեն:

Դրանից բացի, տերմինալների վրա կտեղադրվեն մանրը վերադարձնող սարքավորումներ: Ցանկացած տեսակի գործարք կատարելուց սարքավորումը քաղաքացու մանրը կվերադարձնի: Այդ նախագծի շրջանակում պետական տուրքի միջնորդավճարը կլինի 100 դրամ՝ ցանկացած չափի վճարի դեպքում:

«Հանրային ծառայությունը զարգացող գործընթաց է, պետք է անընդհատ քայլեր ձեռնարկել, փոփոխություններ կատարել կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու, քաղաքացիների համար ավելի մատչելի ծառայություններ մատուցելու, հերթերից զերծ մնալու համար: Գործողությունների մեծ պլան է կյանքի կոչվում, որի իրագործման պարագայում տարեցտարի կունենանք որակյալ ծառայություն»,-ասաց Մնացական Բիչախչյանը:

Անձնագրային և վիզաների վարչության պետը նշեց, որ նոր բիոմետրիկ համակարգի ներդրման համար նախատեսված մրցույթն ընթացի մեջ է: Նախաորակավորման փուլ է անցել 6 կազմակերպություն: Գործընթացի հիմնական կազմակերպիչն է Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների գրասենյակը: Հաղթող կազմակերպությունը կներդնի նոր բիոմետրիկ համակարգ: Արդյունքում քաղաքացիները կունենան ավելի որակյալ անձնագիր, նախատեսված է, որ լուսանկարով էջը լինի պլաստիկից:

Անդրադառնալով քաղաքացիներից ստացված զանգերին ու դիմումներին՝ Մնացական Բիչախչյանը նշեց, որ դրանք հիմնականում տեղեկատվական հարցեր են, բողոքներ գրեթե քիչ են: Շատացել են քաղաքացիություն ստանալու վերաբերյալ հարցերը:

Աննա Գզիրյան

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Իրավունք

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Իրավունք

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Իրավունք

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Իրավունք

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Իրավունք

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

Իրավունք

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

Իրավունք

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում