Արցախի Նախագահը Ջալալ Հարությունյանին շնորհել է գեներալ-մայորի զինվորական կոչում
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։