Հասարակական

ՀՀ նախագահականում կոչումներ և աստիճաններ ստացան ուժային և իրավապահ համակարգի ներկայացուցիչները

5 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահականում կոչումներ և աստիճաններ ստացան ուժային և իրավապահ համակարգի ներկայացուցիչները

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի առաջարկով, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով կոչումներ և դասայինաստիճաններ են ստացել ուժային կառույցների և իրավապահ համակարգի ներկայացուցիչներ:

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Մհերի Խաչատրյանին շնորհվեց արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արթուր Գագիկի Վանեցյանին շնորհվեց գեներալ-մայորի զինվորական կոչում:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Վիկտորի Գասպարյանին շնորհվեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հայկ Մկրտիչի Գրիգորյանին շնորհվեց արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ, գնդապետ Գրիգորի Ալբերտի Հայրապետովին շնորհվեց գեներալ-մայորի զինվորական կոչում:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գնդապետ Թեմուր Նորիկի Շահնազարյանին շնորհվեց գեներալ-մայորի զինվորական կոչում:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Սարգսի Դավթյանին շնորհվեց արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Ռազմիկի Օսիպյանին շնորհվեց ոստիկանության գեներալ-մայորի կոչում: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Սարգսի Դավթյանին շնորհվեց արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Հանդիսավոր արարողությանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, շնորհավորելով պարգևատրվողներին, նշեց՝ խորհրդանշական է, որ հերթական կոչումներն ու դասային աստիճանները շնորհվում են Սահմանադրության օրը:

«Դուք արժանապատվորեն և նվիրվածությամբ եք իրականացնում հայրենիքի սահմանների պաշտպանության, երկրում սահմանադրական և հասարակական կարգի պահպանության, օրինապահության ամրապնդման ձեր առաքելությունը: Այն, ինչ դուք կատարում եք, պարզ պարտականություն չէ, այլ՝ դժվարին ու պատվաբեր աշխատանք և ծառայություն, որն ուղղակի և անուղղակի առնչվում է մեր երկրի ու ժողովրդի թե՛ ներկային, թե՛ ապագային: Ձեր պարտականությունները պատշաճ կատարելով՝ դուք պաշտպանում եք թե՛ երկրի անվտանգությունը, թե՛ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունը, և թե՛, իհարկե, Սահմանադրությունը: Համոզված եմ, որ դուք այսուհետ ավելի մեծ պատասխանատվությամբ և նվիրումով եք ձեռնամուխ լինելու ձեր աշխատանքին ու ծառայությանը՝ նպատակակետ ունենալով Հայաստանի Հանրապետության, մեր քաղաքացիների և մեր ողջ ժողովրդի շահերը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արմեն Սարգսյանը:

Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր համար մեծ պատիվ է այդ ուսադիրները կրելը, դա աշխատանքի ամենամեծ գնահատականն է:

«Շնորհակալություն եմ հայտնում այդ աշխատանքը գնահատողներին՝ մեր երկրի վարչապետին և նախագահին: Ուզում եմ բոլորին շնորհավորել Սահմանադրության օրվա կապակցությամբ»,-ասաց Սասուն Խաչատրյանը:

Սահմանադրության օրվա հետ կապված շնորհավորանքներ հղեց նաև Արթուր Վանեցյանը և շնորհակալություն հայտնեց իր աշխատանքը գնահատելու համար:

«Պարգևատրվել, ստանալ զինվորական բարձրագույն կոչում Սահմանադրության օրը, շատ կարևոր է և պարտավորեցնող: Գեներալի կոչումը ոչ միայն ուրախություն է ստացողի համար, այլ առաջին հերթին մեծ պատասխանատվություն, ցանկանում եմ բոլոր նրանց, ովքեր ստացել են այդ կոչումները, արժանի ծառայեն մեր պետությանը: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը և ամբողջ հայ ժողովրդին»,-ասաց Արթուր Վանեցյանը:

Վալերիյ Օսիպյանը լրագրողների հետ զրուցում անկեղծացավ և նշեց, որ սպասում էր այս կոչմանն արժանանալուն դեռ շարքային ժամանակներից:

«Իզուր չեն ասում, որ յուրաքանչյուր շարքային ցանկություն ունի դառնալ գեներալ: Երբ ես 30 տարի առաջ ընդունվել եմ ոստիկանություն, այն ժամանակ ցանկացել եմ հասնել այս արդյունքին: Իմ կատարած աշխատանքի գնահատականը ես չտամ, դա կանի հասարակությունը, կանեն իմ գործընկերները»,-ասաց Վալերիյ Օսիպյանը:

Պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո փոխադարձ շնորհավորանքներ հնչեցին մեկ գավաթ շամպայնի շուրջ: Միջոցառումն ավարտվեց խորհրդանշական լուսանկարով:

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Իրավունք

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Իրավունք

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Իրավունք

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Իրավունք

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Իրավունք

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

Իրավունք

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

Իրավունք

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում