Խճանկար

Պռոշյան գյուղում կատաղած շունը կծել է տիրոջը 

1 րոպեի ընթերցում

Պռոշյան գյուղում կատաղած շունը կծել է տիրոջը 

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությունը հուլիսի 1-ին, ժամը 19:01-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի տարածքում, կատաղած շունը արձակվել է կապից և կծել տիրոջը: Քաղաքացին ստացել է անհրաժեշտ բուժօգնություն։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր մեկնած ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի փրկարարները բռնել են շանը և կապել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում