Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահը պաշտոնական այց է կատարել Սոֆիա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը պաշտոնական այցով մեկնել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռումինիայի Հայոց թեմի մամուլի դիվանից, այցի ընթացքում Սրբազան Հայրը մի քանի պաշտոնական հանդիպումներ է ունեցել: Նախ Սոֆիայի առաջնորդանիստ եկեղեցում հանդիպել է տեղի եկեղեցական վարչության անդամների և Սոֆիայի հոգևոր հովիվ արժ. Տ. Գուսան քահանա Հավադյանի հետ: Վարչականները ներկայացրել են նոր եկեղեցու շինարարական աշխատանքների ընթացքը և ավարտի ժամկետները: Սրբազանն իր օրհությունն ու գնահատանքն է բերել բոլորին, հոգևոր հովվին` իր երկարատև և անմնացորդ ծառայության համար և բոլոր նրանց, որոնք իրենց ներդրումն ունեն եկեղեցու վեր խոյացման կարևոր առաքելության մեջ:

«Հաջորդ օրը, հունիսի 27-ին, Սրբազանը հանդիպեց Բուլղարիայի Կրոնների նախարար տիար Էմիլ Վելինովի հետ: Խոսվեցին երկու եկեղեցիների հարաբերությունների մասին, քննարկվեցին համագործակցության հնարավորությունները: Միևնույն օրը Տաթև Սրբազանը հանդիպեց Համայն Բուլղարիայի Ուղղափառ եկեղեցու Պատրիարք Նորին Սրբություն Նեոֆիտի հետ: Սրբազանը Պատրիարքին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ողջույներն ու Հայրապետական տնօրինությունը իր` Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ նշանակվելու վերաբերյալ: Քննարկվեցին Հայ Առաքելական և Բուլղար Ուղղփառ եկեղեցիների միջև առկա բարեկամական հարաբերությունները և համագործակցության հնարավորությունները: Քննարկվեցին նաև ապագայում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի Բուլղարիա այցի և Պատրիարքի հետ հանդիպման վերաբերյալ հարցեր:

Հունիսի 27-ի երեկոյան Տաթև Սրբազանը վերադարձավ Բուխարեստ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին