Տնտեսություն

Դիլիջանում մեկնարկել է հայ-վրացական գործարար համաժողովը. ՈՒՂԻՂ

1 րոպեի ընթերցում

Դիլիջանում մեկնարկել է հայ-վրացական գործարար համաժողովը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-վրացական գործարար համաժողովը մեկնարկել է Դիլիջանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովին ներկա են պաշտոնատար անձինք՝ Հայաստանից և Վրաստանից:

Ներկա են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլին, ովքեր հանդես կգան բացման խոսքով: Ելույթով հանդես կգան նաև Հայաստանի կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, Առևտրաարդյունաբերական պալատնի փոխնախագահ Հարություն Հայրապետյանը, ինչպես նաև Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նինո Չիկովանին:

Ելույթով հանդես կգա նաև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը, նրա վրացի գործընկերը և այլք: Համաժողովին հունիսի 27-ին նախորդել էր Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը, որում երկու երկրների փոխվարչապետերը մեծապես կարևորել էին գործարար համաժողովի անցկացումը:

Համաժողովին մասնկացում է մոտ 200 գործարար՝ հայկական և վրացական կողմերից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում