Կառավարությունը հավանություն տվեց նվազագույն աշխատավարձը 13 հազար դրամով բարձրացնելու նախագծին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն տվեց նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից 68 հազար դրամ դարձնելու նախագծին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստի ընթացքում «Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկման ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմոֆին Գասպարյանը:

«Օրենսդիրի մեր գործընկերները՝ պարոն Թունյանը (Բաբկեն Թունյան) և պարոն Կարապետյանը (Վարազդատ Կարապետյան), առաջարկում են նվազագույն աշխատավարձը 55 հազարից բարձրացնել և դարձնել 63 հազար: Հիմնավորումը Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված 2018 թվականի առաջին եռամսյակից հրապարակված միջին ընթացիկ գներով նվազագույն սպառողական արժեքի հիմքով է, որը 63 հազար 550 դրամ է: Sa փոփոխվող մեծություն է: Մինչև իրենց ներկայացրած նախագիծը մենք շուրջ երեք ամիս առաջ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտին պատվիրակել էինք հետազոտություն, որպեսզի կարողանանք նվազագույն աշխատավարձի սոցիալ-տնտեսական օրինաչափ մեծությունը գնահատել: 4 մեթոդով իրականացրել ենք հետազոտությունը և ունենք արդյունքները: Կիրառվել է սոցիալ-ներառական նվազագույն աշխատավարձի մեթոդը, որն ասում է, որ Հայաստանում, որպեսզի միջին աշխատողների թվով և միջին անդամների թվով ընտանիքը գտնվի աղքատության ստորին, միջին և վերին գծերից վերև, պետք է նվազագույն աշխատավարձը լինի 67 հազար 660 դրամ: Երկրորդ մեթոդը, որ կիրառել ենք, դա ընտրված 23 երկրների նվազագույն աշխատավարձի և մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի հարաբերակցության եղանակով հաշվարկն է, որով մենք ստացել ենք 64 հազար 600 դրամ: Նվազագույն աշխատավարձի և միջին աշխատավարձի հարաբերության եղանակով ստացել ենք 70 հազար 142 դրամ, և 2019 թվականի ապրիլ-մայիսին մենք հարցում ենք իրականացրել շուրջ 1580 գործատուների մոտ. իրենց առաջադրած միջին մեծությունը՝ 70 հազար 254 դրամ էր: Մենք այս թվերից վերցրել ենք նվազագույն աշխատավարձի միջին թիվ՝ 68 հազար դրամ: Եվ մենք առաջարկում ենք, որպեսզի նախագծին ոչ թե 63 հազար դրամով դրական կարծիք տանք, այլ 68 հազար դրամով: Հետո, երբ արդեն Ազգային ժողովում կքննարկվի այս հարցը, մենք լինելու ենք հարակից զեկուցող, կաշխատենք մեր գործընկերների հետ վերջնական փաթեթի վրա»,- մանրամասնեց փոխնախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ կարևոր է հասկանալ, թե ի՞նչ գործնական խնդիր են լուծում՝ բարձրացնելով նվազագույն աշխատավարձը, ի՞նչ է դա փոխում մարդկանց կյանքում:

Գեմոֆին Գասպարյանը պատասխանեց, որ 45 մարդ մասնավոր ոլորտում և 35 հազար մարդ պետական ոլորտում ստանում է նվազագույն աշխատավարձ՝ 55 հազար դրամ, կառավարությունն առաջարկում է, որ նվազագույն աշխատավարձը դառնա 68 հազար դրամ՝ բարձրանալով 23.6 տոկոսով: «Կան նաև բարելավման իմաստով այլ ազդեցություններ, որոնք Ազգային ժողովում կքննարկենք մեր գործընկերների հետ»,- մանրամասնեց Գասպարյանը:

Հարցը դրվեց քվեարկության և ընդունվեց:

Հայերեն العربية English Français Русский

Էդմոն Մարուքյանն ակնկալում է, որ քաղաքական միտքն ու պառլամենտարիզմը կվերադառնան խորհրդարան

Հայաստանը կշարունակի աշխատել նոր շուկաներում հայկական ապրանքների արտահանման ուղղությամբ. Արմեն Գրիգորյան

Այս պահի դրությամբ ընտրական իրավունքը վերականգնելուն ուղղված 21 գործ է մուտքագրվել դատարան

Ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների իրավունք ունեցողների 33.84 տոկոսը

Ժամը 14.00-ի դրությամբ քվեարկության մասնակցության տվյալները

Սերժ Սարգսյանը քվեարկել է հանուն այն Հայաստանի, որն ի վիճակի է պահել իր սահմանների անձեռնմխելիությունը

Ոստիկանությունը մինչ ընտրության օրը ստացել է շուրջ 100 հաղորդում ընտրական հնարավոր իրավախախտումների վերաբերյալ

Շիրակի մարզպետը քվեարկել է հանուն խաղաղության

Ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև այսօր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող հանցանքների վերաբերյալ 293 հաղորդում. Դատախազություն

Մարդիկ գիտակցում են, որ իրենցից յուրաքանչյուրի ձայնից է կախված մեր երկրի ապագան. Արարատ Միրզոյան