Հասարակական

«Հայաստանի Հանրապետություն». Աշխատավարձերի տարբերությունը պայմանավորված է ոչ թե սեռային գործոնով, այլ զբաղեցրած հաստիքներով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում կանանց միջին աշխատավարձը ցածր է տղամարդկանց աշխատավարձից 32,5 տոկոսով, թեև բարձրագույն կամ հետբուհական կրթություն ունեն զբաղված կանանց 30,3%-ը, իսկ տղամարդկանց՝ 28,1%-ը: Հայաստանի համախառն ներքին արդյունքի տարեկան ցուցանիշում առնվազն 50-60 մլն դոլար կորուստ ենք ունենում կանանց ներուժի ոչ հավասարաչափ բաշխման արդյունքում: Ինչո՞ւ են կանայք ավելի ցածր վարձատրվում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը չժխտեց, որ գուցե մասնավոր հատվածում լինեն աշխատավարձերի վճարման տարբերակումներ կանանց եւ տղամարդկանց միջեւ, սակայն պետական համակարգում, ըստ նրա, աշխատավարձերը հաստատվում են օրենքով եւ հստակ սահմանված է տվյալ հաստիքում աշխատողի աշխատավարձը:

Աշխատաշուկայում աշխատավարձերի տարբերությունը, ըստ նրա, ավելի շուտ պայմանավորված է ոչ թե սեռային գործոնով, այլ զբաղեցրած հաստիքներով»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հայերեն Русский

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը մեկնել է Օման՝ քննարկելու Իրան-ԱՄՆ բանակցությունները

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ

Վրաստանի վարչապետը Թբիլիսիում մասնակցել է Զուրաբ Ծերեթելիի հոգեհանգստի արարողությանը

Իրանի Բենդեր Աբաս նավահանգստում պայթյուն է որոտացել

ԱՄՆ-ին չի հաջողվել լիակատար վերահսկողություն սահմանել Եմենի օդային տարածքում

Ծանրամարտի պատանիների և երիտասարդների ԱԱ-ում Հայաստանն ունի 7 մասնակից

ՄԻՊ–ն ու Հունաստանի դեսպանը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցեր

Վրաստանում ներկայացրել են երկրի բնակչության թվաքանակը

Պետք է քայլեր ձեռնարկել՝ անասնաբույժի մասնագիտությունը երիտասարդների համար գրավիչ դարձնելու համար. Գևորգ Պապոյան

Սուրբ Պետրոսի հրապարակում վերջին հրաժեշտն են տալիս Հռոմի Ֆրանցիսկոս պապին