Հասարակական

Արմավիրում մահացած ժամկետային զինծառայողը ինքնասպանություն է գործել

1 րոպեի ընթերցում

Արմավիրում մահացած ժամկետային զինծառայողը ինքնասպանություն է գործել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019թ. հունիսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանն իրեն հատկացված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի առթիվ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը)հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ Արմավիրում մահացել է ժամկետային զինծառայողՀայկ Սուրենի Ալավերդյանը՝ նշելով, որ հանգամանքները պարզվում են:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում