ՀՀ դեսպանն Իրանի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է ոլորտում համագործակցության հարցեր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը hունիսի 25-ին հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի (Reza Ardakanian) հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-Իրան հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ գծի շինարարությանը, գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրին, Մեղրի ՀԷԿ-ի կառուցմանը և երկկողմ տնտեսական հարաբերություններին առնչվող մի շարք այլ հարցերի:

ՀՀ դեսպանն իր զրուցակցին տեղեկացրել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համատեղ 16-րդ նիստի նախապատրաստման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացված կազմակերպական աշխատանքների մասին:

Ռեզա Արդաքանիանն իր հերթին հայտնեց, որ իրանական կողմը համակողմանի նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում առաջիկայում կայանալիք միջկառավարական համատեղ նիստի կազմակերպման համար:

Հայերեն English Français Русский

Գագիկ Ծառուկյանը քվեարկել է «լավ փոփոխությունների համար»

Ժողովուրդն ակնկալում է փոփոխություններ. Գագիկ Ծառուկյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը

Նորաշեն և Մեծավան բնակավայրերում քարոզչությանը խոչընդոտած ևս մեկ անձ ձերբակալվել է

Ինչպիսի ակնկալիքներով են քվեարկում քաղաքացիները

«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը ձերբակալվել է կրկնակի քվեարկության փորձ կատարելու համար

Քվեարկեցի հանուն վերջնական ու հարատև խաղաղության. Սուրեն Պապիկյան

Ավելի հանգիստ պայմաններում ռուս գործընկերների հետ կքննարկենք մեր օրակարգը. Արմեն Գրիգորյան

Արձանագրվել է կրկնաքվեարկության 2 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին. ՆԳՆ

ԱԺ ընտրություններում ժամը 11-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 14.48 տոկոսը

Ալեն Սիմոնյանը քվեարկեց հանուն խաղաղ և հարուստ երկրի. նա բացառեց հետընտրական որևէ պրոցես