Հասարակական

Քոչարյանը կրկին կկալանավորվի. Վերաքննիչը բավարարեց մեղադրող կողմի բողոքը

1 րոպեի ընթերցում

Քոչարյանը կրկին կկալանավորվի. Վերաքննիչը բավարարեց մեղադրող կողմի բողոքը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող կողմի և Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների բողոքների վերաբերյալ որոշումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց բավարարել մեղադրող կողմի և տուժողների իրավահաջորդի բողոքները:

«Միջդատական վարույթի ընթացքում որպես խափանման միջոց ընտրված կալանավորման վերացման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել: Մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը»,- ասաց դատավոր Արմեն Դանիելյանը՝ նշելով, որ վերացվում է նաև Քոչարյանին ազատ արձակելու հիմք հանդիսացած՝ Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությունը:

Ռոբերտ Քոչարյանը, նրա պաշտպանները և ընտանիքը ի նշան բողոքի չեն մասնակցել դատական նիստին, քանի որ դատավոր Արմեն Դանիելյանը նախորդ դատական նիստում թույլ չի տվել ներկայացնել իրենց դիրքորոշումները:

Հունիսի 24-ին բողոքը քննող դատավոր Արմեն Դանիելյանը դիմել էր Ոստիկանություն իր անվտանգությունը ապահովելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում