Դիլիջանում մեկնարկեց «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» խորագրով համաժողով-ցուցահանդեսը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում հունիսի 22-ին մեկնարկեց «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես համաժողով-ցուցահանդեսը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տավուշի մարզի ռազմավարկան զարգացման ներուժի մասին իր դիտարկումները կներկայացնի Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Հայաստանում Եվրոպական միության կողմից իրականացվող բիզնես աջակցության ծրագրերի վերաբերյալ ելույթ կունենա Պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սեռանո Դե Լա Ռոզան: ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարպը և ՄԱԿ-ի զարգացման մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը կներկայացնեն ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող Հայաստանի տնտեսական զարգացմանը աջակցող ծրագրերը: Համաժողովին Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորություններն ու ծրագրերը կներկայացնի ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Իրենց ներդրումային ծրագրերն էլ կներկայացնեն Տավուշի մարզի մի շարք ձեռներեցներ և արտադրող ընկերություններ:

Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու Տավուշի մարզի արտադրատեսակներին, որոնք ցուցադրված կլինեն առանձին տաղավարներով:

Համաժողովը կավարտվի համերգային ծրագրով։

Հայերեն العربية English Français Русский

Գագիկ Ծառուկյանը քվեարկել է «լավ փոփոխությունների համար»

Ժողովուրդն ակնկալում է փոփոխություններ. Գագիկ Ծառուկյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը

Նորաշեն և Մեծավան բնակավայրերում քարոզչությանը խոչընդոտած ևս մեկ անձ ձերբակալվել է

Ինչպիսի ակնկալիքներով են քվեարկում քաղաքացիները

«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը ձերբակալվել է կրկնակի քվեարկության փորձ կատարելու համար

Քվեարկեցի հանուն վերջնական ու հարատև խաղաղության. Սուրեն Պապիկյան

Ավելի հանգիստ պայմաններում ռուս գործընկերների հետ կքննարկենք մեր օրակարգը. Արմեն Գրիգորյան

Արձանագրվել է կրկնաքվեարկության 2 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին. ՆԳՆ

ԱԺ ընտրություններում ժամը 11-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 14.48 տոկոսը

Ալեն Սիմոնյանը քվեարկեց հանուն խաղաղ և հարուստ երկրի. նա բացառեց հետընտրական որևէ պրոցես